«Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում ելույթ կունենա ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Լսի՛ր» մարզային համերգաշարի շրջանակում Հայաստանում է ալտահար և կոմպոզիտոր Վենսան Ռուայեն (Ֆրանսիա):
Հայաստանի պետական ֆիլհարմոնիայից հայտնում են, որ հուլիսի 28-ին, ժամը 14:00-ին Կապանի արվեստի պետական քոլեջի երգեհոնային դահլիճում Վանսան Ռուայեն վարպետության դաս կանցկացնի տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։ Նույն օրը, նույն դահլիճում՝ ժամը 19։00-ին երաժիշտը հանդես կգա մենահամերգով։ Բացի այդ, հուլիսի 30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա արտիստի երևանյան համերգը։
Ժամանակակից ակադեմիական երաժշտության ամենավառ մեկնաբաններից մեկի կատարմամբ այդ օրը տեղի կունենա 20-րդ դարի նորարար կոմպոզիտորներ Ջիաչինտո Շելսիի և Հորացիու Ռադուլեսկուի չորս բարդագույն ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերան։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Հայաստանի չորս մարզերում իրականացնում է միջազգային համերգաշար՝ չորս անվանի երաժիշտների մասնակցությամբ։ Նախագծի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում հյուրընկալվել են չորս աշխարհահռչակ երաժիշտներ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Համերգներից բացի անցկացվել են նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։