Երևանը հուլիսին ռուսաստանցիների շրջանում հանգստանալու համար ամենահայտնի ուղղությունների եռյակում է
2023 թվականի հուլիսին Ստամբուլում հանգստանալու ռուսաստանցիների պահանջարկն աճել է 29 տոկոսով, Մինսկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 35 տոկոսով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին է վկայում OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքները։
«Հուլիսին ամենից հաճախ Ռուսաստանից ժամանած ճանապարհորդները մնում էին Ստամբուլում. քաղաքում հյուրանոցների ամրագրումների տեսակարար կշիռը կազմել է 11,9 տոկոս. Մեկ տարվա ընթացքում այդ ուղղության պահանջարկն աճել է 29 տոկոսով, հաջորդում է Մինսկը 4,9 տոկոսով, սակայն Բելառուսի մայրաքաղաքի նկատմամբ պահանջարկը նվազել է։ Երևանը եզրափակում է առաջատարների եռյակը՝ 4,5 տոկոսով. Հայաստանի մայրաքաղաքում բնակարաններ 15 տոկոսով ավելի հաճախ են ամրագրվել, քան 2022 թվականի հուլիսին»,- նշել են փորձագետները։