4 օրում տարբեր բնակավայրերից 10 օձ է հայտնաբերվել ու տեղափոխվել անվտանգ տարածք
Հուլիսի 24-27-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Աշտարակ, Աբովյան, Եղեգնաձոր, Գավառ, Կապան, Գյումրի քաղաքներում և Իշխանասար, Բռնակոթ, Զովունի գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 2 սահնօձ, 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները