Քննարկվել է 2023 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2023 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման ընթացքը:
Կառավարության հաղորդմամբ, ընդգծվել է, որ այս տարվա առաջին կիսամյակում 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելի են 178 մլրդ դրամով, իսկ այս տարվա առաջին կիսամյակի համար նախատեսված մուտքերն ավելի են 56,5 մլրդ դրամով:
Անդրադարձ է կատարվել կապիտալ ծախսերով իրականացվող ծրագրերին, մակրոտնտեսական վերջին զարգացումներին, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:
Առանձին ներկայացվել են գերատեսչությունների կողմից իրականացվող ծրագրերն ու առկա խնդիրները, քննարկվել դրանց լուծման հնարավորությունները:
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին համապատասխան հանձնարարականներ է տվել նախատեսված կապիտալ ծրագրերը ժամանակին և պատշաճ իրականացնելու վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023թ. հունիսին կրկնակի անգամ դանդաղել է նախորդ ամսվա համեմատ. «ԼՈՒՅՍ»
- Հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11․4%-ով