Այս պահին բեռներն Արցախ հասցնելու ջանքերը որևէ արդյունք չեն տվել․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանից Արցախ ուղարկված 400 տոննա հումանիտար բեռը՝ 19 բեռնատար մեքենա, արդեն 24 ժամ կանգնած է Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի սահմանային հատվածում ՝ Լաչինի միջանցք տանող ճանապարհին։
60 տոննա շաքարավազը, 40 տոննա ձեթը, 100 տոննա ալյուրը, 80 տոննա մակարոնեղենը, 20 տոննա աղը, 40 տոննա կաթի փոշին, 12 տոննա մանկական սնունդը եւ 9 տոննա դեղորայքն ավելի քան 227 օր շրջափակման մեջ գտնվող արցախցիներին հասցնելու համար հայկական կողմը դիմել է ՌԴ խաղաղապահ զորակազմին եւ ադրբեջանական կողմին, սակայն դեռեւս ապարդյուն․ երկու կողմերից էլ որեւէ պատասխան չկա։
«Կարող ենք ասել՝ քար լռություն է»,- լրագրողների հետ զրույցում նշել է ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
NEWS.am-ի հետ զրույցում Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին բեռներն Արցախ հասցնելու ջանքերը որևէ արդյունք չեն տվել։
«Փորձ է կատարվում անցումն ապահովելու համար, սակայն ադրեբաջանական կողմը կառուցողական մոտեցում ցույց չի տալիս, բանակցությունների մեջ չի մտնում։ Ռուսները փորձում են հնարավորություն ստեղծել բեռների տեղափոխման համար, սակայն դեռեւս ոչ մի արդյունք»,- նշել է Ստեփանյանը։
Իրադարձությունների զարգացմանը տեղում հետևում է Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
«Լուրեր»-ի հետ զրույցում նա ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում եւ շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որեւէ կերպ չի լուծվել:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- Մարդասիրական բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան