
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը միացել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը Twitter-ի իր միկրոբլոգում կիսվել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ) Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտության մասին։
Նշենք, որ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ կյանքի ճանապարհն արգելափակած է արդեն 228 օր։
Դեսպանը մեջբերել է հայտարարությունից հետևյալ հատվածը. «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են մոտ ապագայում երաշխավորել Լաչինի միջանցքի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը և կանխել ճգնաժամի հետագա խորացումը»։