Լրագրողների նկատմամբ դատական գործերով ճնշելու դեպքերն ավելացել են. Մելիքյան
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2023թ. երկրորդ եռամսյակի զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ եռամսյակների ընթացքում, երկրում հասարակական-քաղաքական մթնոլորտի հարաբերական անդորրով, բողոքի զանգվածային ակցիաների ու դրանց հետ կապված էքստրեմալ իրավիճակների բացակայությամբ պայմանավորված, չի գրանցվել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության ոչ մի դեպք։
«Ինչ վերաբերում է դատական գործերին, այստեղ որևէ ոգևորվորվելու բան չկա, ավելացել են դրանց քանակը։ Իրավական մեխանիզմներով, փաստորեն, փորձում են ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա։ Այստեղ շատ դրական դեր կարող է խաղալ ինքնակարգավորման համակարգի զարգացումը, ինչի վրա հիմա լրագորղական կազմաերպություններն աշխատում են։
Ընդհանուր առմամաբ երկրորդ եռամսյակում արձանագրվել է՝ 18 տարատեսակ ճնշումների, 24 տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտման և ոչ մի ֆիզիկական բռնության դեպք։
«2023թ․ երկրորդ եռամսյակն առանձնանում է ընդդեմ ԶԼՄ-ների և լրագրողների ներկայացված նոր դատական գործերի քանակի աճով. առաջին եռամսյակի համեմատությամբ դրանց թիվը կրկնապատկվել է՝ 8-ից հասնելով 16-ի։ Արձանագրվել է նաև 2 դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողի մասնագիտական գործունեությունը կամ դրսևորվել անբարեհաճ վերաբերմունք։
Դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 11-ը, իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից են ներկայացվել։ Որպես կանոն, անտեսվում են տեղեկատվական վեճերը արտադատական մեխանիզմներով լուծելու հնարավորությունները, ինչը վկայում է, որ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները հաճախ նպատակ են հետապնդում ճնշում գործադրել լրատվամիջոցների վրա, «հաշիվ մաքրել» նրանց հետ։ Դրա ցցուն օրինակներից է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի աննախադեպ դատական գործընթացը, երբ դատարանը բավարարեց վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված առավելագույն փոխհատուցման՝ 9 միլիոն դրամի չափով հայցի ապահովում կիրառելու հայցվորի պահանջը և արգելանք դրվեց պատասխանողների բանկային հաշիվների վրա»,- նշված է զեկույցում։
Մտահոգիչ են մնում տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները. «Հատկապես, երբ պետական մարմինները երկակի մոտեցումներ են ցուցաբերում այս կամ այն տեղեկությունը տրամադրելիս, անհարկի մերժում կամ ձգձգում են պատասխանները կամ տալիս են «լղոզված» պատասխաններ, որոնք չեն համապատասխանում հարցումների էությանը։ Նման գործելաոճով հաճախ աչքի են ընկնում Պաշտպանության և Ներքին գործերի նախարարությունները, այն դեպքում, երբ ներկայումս հասարակությանն ամենաշատը հուզում են երկրի անվտանգային հարցերը։ Սա մի կողմից լրացուցիչ բարդություններ է ստեղծում լրատվամիջոցների համար, մյուս կողմից հանգեցնում է ոչ ճշգրիտ տեղեկությունների տարածմանը։ Հատկապես զավեշտալի է, երբ գերատեսչությունները 5-օրյա ժամկետի փոխարեն 30 օր են պահանջում պատասխանի համար, իսկ հետո մերժում են՝ հղում անելով պետական գաղտնիքի հանգամանքին»։
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցրե՛ք լրագրողների կյանքի, գործունեության դեմ ուղղորդված, սանձարձակ սպառնալիքների ձեր արշավը․ ՀԺՄ
- ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու դեպքը
- Լրագրողներին թույլ չեն տալիս մտնել ԲԴԽ նիստերի դահլիճ
- ՀԺՄ-ն խստորեն դատապարտում է ԱԺ-ում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները
- Լրագրողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները հետադիմական են և մտահոգիչ. Աշոտ Մելիքյան
- Թագուհի Թովմասյան. Լրագրողների նկատմամբ այս տարբերակված մոտեցումը քաղաքական ի՞նչ նպատակ է հետապնդում
- Աշոտ Մելիքյան․ Աճել են լրագրողների նկատմամբ բռնություններն ու ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում