Հղի կանայք չեն կարող հասնել Ստեփանակերտ, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել. Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
Ասկերանի շրջանում շրջափակման պահից առայսօր դիմակայում ենք, և պարտավոր ենք դիմակայել, բայց ունենք բավականին մեծ խնդիրներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
«Հատկապես վառելիքի սղության պատճառով տարբեր ոլորտներում առաջացել են մի շարք խնդիրներ։ Միջհամայնքային և մայրաքաղաքի հետ կապող բոլոր երթուղիների դադարեցման հետևանքով առողջապահության ոլորտում ունենք ճգնաժամային իրավիճակ։ Կառանձնացնեի ծանր վիճակում գտնվող հիվանդների այցը բուժհաստատություններ։ Հղի կանայք ծանրաբեռնված տրանսպորտով մի կերպ հասնում էին մայրաքաղաք, այժմ երթուղու չգործելու պատճառով դա ևս անհնար է դարձել, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել: Եղած դեղորայքի պաշարը քիչ է, ունենք նաև մանկական կերի պակաս»,-ներկայացրել է Հ.Ապրեսյանը:
Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով, տրանսպորտը տնտեսության երակն է, որն այսօր շրջափակման պատճառով չի գործում:
«Մեծ խնդիրներ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ բերքը շուկա հասցնելու և իրացնելու համար, ինչպես նաև հողատարածքները մշակելու, բանվորների տեղափոխության հետ կապված: Բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների բերքը, հնարավորության սահմաններում, իրացվում է տեղում` տվյալ տարածքի բնակչության շրջանում, բայց, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում ևս գյուղաբնակներ են և մշակվող սեփական հողատարածքներ ունեն, այդքան էլ պահանջված չէ»,-նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Տեր Հարություն քահանա Ավագյան․ Արցախը Ադրբեջանի կազմում թողնելուն համաձայն է նաև Հայոց բանակը, գեներալները, ոստիկանությունը․․․
- Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
- Արցախն ասում է՝ երեխաներ են մահանում, հաց չունենք, Երևանն ասում է՝ գնացեք դա Բաքվին ասեք․ Մամիջանյան
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Արցախում խայտառակ իրավիճակ է, մարդիկ մահանում են հացի խնդրի պատճառով. Ռուբեն Մելիքյան
- Արցախում վառելիք չկա և մեքենաները չեն կարողանում քաղաքին օգնել, գյուղերից ուտելիք հասցնել. Գորիսում ապաստանած Գալյա Ալեքսանյան
- Արցախում ձեթ և շաքարավազ ստանալու համար պետք է ծնողի և անչափահաս երեխայի անձը հաստատող փաստաթուղթեր
- Արցախում հղի կնոջ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է գործող եզակի հասարակական տրանսպորտում
- Արցախում վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն աճել է գրեթե երեք անգամ. Գլխավոր բժիշկ
- Ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել. Արցախի ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան