Ավստրալիայում ավելի քան 50 սև դելֆին ափ է նետվել
Ավստրալիայում 51 սև դելֆիններ հայտնվել են Չեյնս-Բիչ լողափում: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ, բոլոր կենդանիները սատկել են։
Ինչպես հայտնել են Արևմտյան Ավստրալիա նահանգի իշխանությունները, ներկայում կամավորները փորձում են օգնել նրանց ևս 50 ցեղակիցների, որոնք նույնպես հայտնվել են ծանծաղուտում:
Նշվում է, որ Ավստրալիայի շրջակայքի ջրերում ապրում են դելֆինների մի քանի խոշոր խմբեր, որոնք բավականին հաճախ են ափ նետվում, այդ թվում՝ Նոր Զելանդիայում։
Սև դելֆինները կարող են հասնել մինչև 8 մ երկարության և կշռել մոտ 800 կգ։ Այս կաթնասուններն ապրում են բոլոր ծովերում և օվկիանոսներում, բացառությամբ բևեռային, հազվադեպ են հայտնվում առափնյա մասում։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Ճապոնիայի Ֆուկուի պրեֆեկտուրայի լողափերից մեկում ագրեսիվ դելֆինները հարձակվել են հանգստացողների վրա: Տուժել են 60-ամյա և 40-ամյա տղամարդիկ։ Դելֆինը կոտրել է նրանցից մեկի կողոսկրերը։ Իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու մնալ դելֆիններից ՝ սեփական անվտանգության համար։