Քաղաքական 16:09 27/07/2023 Արցախ

Արցախի ԱԺ-ն դիմել է ՄԱԿ անդամ պետություններին՝ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել ուղերձով.

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ՝

Հիմնվելով  ՄԱԿ-ի Կանոնադրության, ՄԱԿ-ի 1948 թվականի Մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրի, ՄԱԿ-ի 1948 թվականի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի  եվրոպական կոնվենցիայի, «Ռասայական  խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» 1965 թվականի  միջազգային կոնվենցիայի և Մարդու իրավունքների միջազգային իրավունքի և Մարդասիրական իրավունքի բնագավառում այլ միջազգային պայմանագրերի,  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թվականի «Ագրեսիայի սահմանումը» որոշման, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 2005 թվականի «Բնակչությունը ցեղասպանությունից, էթնիկ զտումներից և մարդկության դեմ հանցագործություններից պաշտպանելու պարտավորության մասին» բանաձևի,  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» 1991 թվականի սեպտեմբերի 2-ի հռչակագրի, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Անկախության մասին համաժողորդական հանրաքվեի արդյունքների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի  օրենքի, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշման,  հակամարտ կողմերի միջև 1994 թվականի մայիսի 12-ի  «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագրի, 1995 թվականի մարտի 31-ին ԵԱՀԿ Ղեկավար կազմի Առաջին հանդիպման ընդունած փաստաթղթի, 2020 թ. նոյեմբերի 9-ի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման, Եվրախորհրդարանի 2023թ-ի հունվարի 19-ի «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքների մասին» բանաձևը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի (վերահաստատված հուլիսի 6-ին)   որոշումների, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի  2023 թվականի հունիսի 22-ի բանաձևի վրա.

Խստորեն դատապարտելով, որ ադրբեջանական կողմն առայսօր  պարբերաբար խախտում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները.

Ուշադրություն հրավիրելով, որ մինչև հիմա Ադրբեջանը չի կատարել հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակելու իր պարտավորությունները և  ամեն կերպ խոչընդոտում է ներքին տեղահանված անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ, ինչը, ըստ Հայտարարության դրույթների, պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո.

Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո անցած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները ոչ միայն չեն նվազել, այլև զգալիորեն ավելացել են։ Այս  կապակցությամբ արձանագրում ենք հետևյալ իրողությունները.

- Ադրբեջանը, Հայաստանի հետ միաժամանակ, 1992 թվականի հունվարի 30-ին, անդամագրվելով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդակցությանը (ԵԱՀԽ, 1995 թվականից՝ ԵԱՀԿ), ստանձնել է պարտավորություններ:

ԵԱՀԽ-ն ճանաչել է այդ երկրների ինքնիշխանությունը, պայմանով, որ նրանք, իրենց հերթին, ընդունում են Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցում եղած տարաձայնությունների փաստը և համաձայնվում են, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվելու է միջազգային համաժողովում, որը տեղի է ունենալու ԵԱՀԽ-ի հովանու ներքո։ Երկու պետություններն էլ տվել են իրենց համաձայնությունը՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն ստանձնելով։

Ադրբեջանը խախտելով ստանձնած պարտավորությունները՝ սանձազերծել է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության  դեմ։ Կազմակերպելով  իր ինքնապաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն արժանի դիմադրություն ցույց տվեց և պաշտպանեց իր անկախությունը 1992-1994 թվականներին Ադրբեջանի նախաձեռնած պատերազմում։ 1994 թվականի մայիսին Ադրբեջանն ստիպված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ ստորագրել «Կրակի և ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին» համաձայնագիր, որը ճանաչված էր միջազգային հանրության կողմից։

- Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և խափանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա բանակցությունների գործընթացը,  2016 թվականի ապրիլի 2-ին վերստին լայնածավալ ռազմական ագրեսիա է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է Ոուսաստանի Դաշնության միջամտությամբ։

- Չնայած հրադադարի վերաբերյալ ձեռք բերված  պայմանավորվածությանը, Ադրբեջանը, Թուրքիայի համակողմանի աջակցությամբ և ռազմական գործողությունների անմիջական կառավարմամբ, Մերձավոր Արևելքի տարբեր երկրներից հազարավոր  վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին կրկին դիմել է լայնածավալ ռազմական ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության դեմ, որը դադարեցվել է 2020 թ. նոյեմբերի 9-ին «Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների  կողմից» Եռակողմ հայտարարության ստորագրման արդյունքում։

-Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության  հրահանգով և համակարգմամբ 2022թ. դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ,  «բնապահպանների» անվան տակ Շուշի-Քարինտակ ճանապարհի խաչմերուկում մուտք են գործել ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտի և արգելափակել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ու Հայաստանի Հանրապետությունների միջև գործող միակ ցամաքային Լաչինի միջանցքը, նաև խափանելով այդ տարածքով էներգակիրների՝ գազի  և էլեկտրականության մատակարարումը:

-2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է որոշում, որով Ադրբեջանին պարտավորեցվում է  ձեռնարկել բոլոր անհրաժեշտ եւ բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը:

-2023 թվականի փետրվարի 22-ին ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանն ընդունել է որոշում առ այն, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժի ապահովման համար՝ երկու ուղղություններով, որը վերահաստատվել է հուլիսի 6-ին:

- Արհամարհելով 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ին վերահաստատված որոշումները, Ադրբեջանը սույն թվականի ապրիլի 23-ին, ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում՝ խորացնելով շրջափակումը, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ պաշարման մեջ առնելով Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։  

-Այսօրինակ հակամարդկային գործողությունների հետևանքով Արցախում բնակվող 120 հազար խաղաղ բնակիչները (այդ թվում 30 000 երեխաներ) հայտնվել են  Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իրական վտանգի առջև, շուրջ 30 հազար բռնի տեղահանվածներ էլ մինչ այժմ չեն կարողանում վերադառնալ իրենց մշտական բնակության վայրեր:

-Հետապնդելով  Արցախը հայաթափելու և ուժի կիրառմամբ  այն իր կազմի մեջ բռնակցելու անթաքույց նպատակ և, անպատժելիության պայմաններում խախտելով միջազգային իրավունքի գործող նորմերը, Ադրբեջանը հետևողականորեն  ապօրինի կերպով զավթում է Լեռնային Ղարաաբաղի (Արցախի) Հանրապետության նորանոր տարածքներ, պարբերաբար գնդակոծում հայկական բնակավայրերը, սպանում և ահաբեկում խաղաղ բնակչությանը, ամեն կերպ խաթարում նրա բնականոն կենսագործունեությունը՝ անտանելի դարձնելով մարդկանց կյանքը, միևնույն ժամանակ իրականացնում է հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմի ակտեր։

Ահազանգելով, որ Ադրբեջանի կողմից պաշարման ենթարկված ԼՂ (Արցախի) Հանրապետության բնակչությունը կանգնած է ՀԱՅՐԵՆԱԶՐԿՎԵԼՈՒ և Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող ՑԵՂԱՍՊԱՆ գործողությունների վտանգի առջև.

Հաշվի առնելով Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության Ազգային ժողովը՝ Արցախի ժողովրդի առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը, արտահայտելով հանրապետության ողջ բնակչության կամքն ու դիրքորոշումը,

ՈՒՂԵՐՁՈՎ ԴԻՄՈՒՄ Է
ՄԱԿ-ի անդամ պետություններին և
ԿՈՉ Է ԱՆՈՒՄ


Առաջնորդվելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով,  հիմք ընդունելով 1991 թվականի սեպտեմբերի 2-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, Անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի համաժողորդական հանրաքվեի արդյունքները, ԼՂՀ Գերագույն խորհրդի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության հիմունքների մասին» 1992 թվականի հունվարի 6-ի օրենքը, ԼՂՀ Գերագույն խորհրդի «ԼՂՀ պետական անկախության հռչակագրի տեքստը հաստատելու մասին» 1992 թվականի հունվարի 6-ի որոշումը, ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը.

- Անհերքելի է, որ կան ճանաչման համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է՝   չխաթարելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չխախտելով ԽՍՀՄ Սահմանադրության համապատասխան դրույթները, «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու մասին» 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի սահմանումը, համաձայն որի «Ինքնավար հանրապետություններն ու ինքնավար կազմավորումներն իրավունք ունեն ինքնուրույնաբար վճռելու միության մեջ կամ նրա կազմից դուրս եկող միութենական հանրապետությունում մնալու հարցը, ինչպես նաև կարգավորելու սեփական պետական իրավական կարգավիճակի խնդիրը», միջազգային իրավունքի բոլոր նորմերը.

- Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ-ի անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության  ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը.

- Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբափ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}