Բացատրեք՝ ո՞ւր են փողերը, որ ոմն Նիկոլ Փաշինյան Արցախի վրա մատ թափ չտա. Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյան
«2020 թվականի նոյեմբերի 1-ից հետո 70 հոգի իրավաբանական և ֆիզիկական անձինք վարկային փոխառություն են ստացել․ մարդիկ կան՝ 8 մլրդ 438 միլիոն են ստացել, մարդիկ կան, որոնք ստացել են 5 մլրդ 375 միլիոն վարկային փոխառություն»,-MediaHub-ի հաղորդմամբ, այս մասին այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
Նա կոչ-հորդորով դիմել է իշխանությանը, որպեսզի նրանք ամեն կերպ աջակցեն, թույլ տան այս գումարները, որոնց մեծ մասը ժամկետանց են, իրենց գործառույթներն իրականացնեն։
«Քանի որ մենք՝ պատգամավորական նախաձեռնությամբ, չկարողացանք պատերազմից հետո մեր իրական ռեսուրները ճիշտ և նպատակային օգտագործել, թույլ տալ այս գումարները, որոնց մեծ մասը ժամկետանց են, իրենց գործառույթները իրականացնել, և որպեսզի Հայաստանից ոմն մեկը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, 120 հազար բնակչության վրա մատ թափ չտա ու ասի՝ գումարներ ենք տվել, բադրիջան չեն կարողանում աճեցնել․ սա դրա պատասխանն է»,- ասել է նա՝ ներկայացնելով նախաձեռնության անհրաժեշտությունը։
Գալստյանը նաև կոչ է արել իշխանության մարմիններին պատասխանել Նիկոլ Փաշինյանի մեղադրանքերին, այլապես լռությունը համաձայնության նշան կդիտարկվի։
«Արցախի իշխանություններին մեղադրում է Բերձորը հանձնելու մեջ, և 2 օր է իշխանական թևից որևէ արձագանք չկա․ բոլորիս համար մտահոգիչ է։ Հարց է առաջանում՝ Արցախի իշխանություննե՞րն են հանձնել Բերձորը։ Լռությունը համաձայնության նշան է լինելու․ իշխանավորներ, արձագանքեք փաստերը արձանագրող մեկին»,-նշել է նա։
Այսօրվա ԱԺ արտահերթ նստաշրջանը ուղիղ եթերով չի հեռարձակվել, թեև դա պահանջ է, սակայն MediaHub-ի ձեռքի տակ է հայտնվել Դավիթ Գալստյանի ելույթը: Ըստ ամենայնի, իշխանությունը վախեցել է, որ կլինեն պատգամավորներ, որոնք դարձյալ Նիկոլ Փաշինյանին կքննադատեն, ինչպես եղավ նախորդ նիստի ընթացքում: Ընդ որում սուր քննադատությունը և ուղիղ մեղադրանքը, հիշեցնենք, հնչեցրեց իշխանական պատգամավոր Նելլա Գրիգորյանը:
Վերջինս, մասնավորապես, հայտարարել էր, որ այս բարդ ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի ու Արաբաթ Միրզոյանի» հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ Փաշինյանին անվանել էր «խաղաղության դարաշրջան մուրացող վիժվածք»: «Վա՛յ, Ղարաբաղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ դավաճան»,- ասել էր նա։
«Ասում են, որ այդ թվում նաև սա չներվեց ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին, ով հրաժարական է ներկայացրել, բայց այդ մասին դեռ պաշտոնապես չի ներկայացվում»,- գրում է կայքը։
Հարակից հրապարակումներ`
- «Կինդ» վեր բունկերան տյուս կյար, հալբաթ կին կտեսնար. Ծովինար Բարխուդարյանը՝ Փաշինյանին
- Իսկ ո՞վ եք Դուք, որ Արցախը դնեք սակարկման․ Մետաքսե Հակոբյանի հարցը՝ Փաշինյանին
- Ո՞վ է սգալու Նիկոլ Փաշինյանի համար, բացի ընտանիքի անդամներից ու Հովիկ Աղազարյանից
- «Ո՞վ եք դուք, անհաջող քաղաքական գործիչ, թե դավաճան»․ Փաշինյանին հունից հանեց արցախցու հարցը
- Կինս սև խավիար ցույց չի տվել, բամիա է ցույց տվել, գնացեք, բադրիջան ցանեք. Փաշինյանը՝ ի պատասխան արցախցու հարցին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան