Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք,թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ» վկաներ․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրել է.
«Ո՞վ և ովքե՞ր են Արցախի հումանիտար ճգնաժամի մեղավորներն ու պատասխանատուները։
Արցախի հումանիտար աղետն ունի 2 մեղավոր՝ Ալիև և Փաշինյան։
Նրանց պայմանավորվածության արդյունքում Նիկոլը ճանաչեց Արցախը՝ ներառյալ Լաչինի միջանցքն Ադրբեջանի անբաժան մաս։
Այդ քայլով Փաշինյանն արձակեց Ալիևի ձեռքերը լուծելու հարցերը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»։
Եթե Փաշինյանը ճանաչում է Արցախն ու Արցախի ժողովրդին Ադրբեջանի մաս,ապա ո՞վ է ինքը,որ խոսի Արցախի կյանքի ճանապարհի բացման մասին,չէ՞ որ հենց ինքը՝Նիկոլն է արցախցիներին հանձնել Ադրբեջանին։
Նիկոլի մասով ամեն բան պարզ է,նա խաղում է Ալիևի ու Էրդողանի խաղը։
Ու՞մ թելն են թելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։
ԱՄՆ-ն,ՌԴ-ն ու Ֆրանսիան ունեն ստանձնած պարտավորություններ Արցախի ժողովրդի առջեւ որպես ԵԱՀԿ համանախագահներ,իսկ ՌԴ-ն նաեւ որպես 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած պետություն։
«Նիկոլը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում,բա մենք ի՞նչ անենք» օպերայից մեկնաբանություններն անհաջող «կրուտիտներ» են հիշեցնում։
Դուք ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություննե՞ր եք,թե՞՝ Արցախի աղետի լուռ «իմպոտենտ» վկաներ։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շանտաժներին տրվելով ՝վաղը դուք եք քաղելու դրա դառը պտուղները,ինչպես 1071-ին Բյուզանդիան քաղեց թուրք-սելջուկներից պարտության դաժան պտուղը Մանազկերտի ճակատամարտում,քանի որ մի քանի տասնամյակ առաջ ինքն էր «փուռը տվել» Հայաստանն ու բաժան-բաժան արել»։
Հարակից հրապարակումներ`
- Այս պահին բեռներն Արցախ հասցնելու ջանքերը որևէ արդյունք չեն տվել․ ԱՀ ՄԻՊ
- Հայաստանի իրավասություն չունի և չի կարող քննարկել ԼՂ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր. Միրզոյան
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Մարդասիրական բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին