
«Ժողովուրդ». Քաղաքապետարանում չեն կարողանում կառավարել աղբահանության հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վերջին օրերին ակնհայտ է, որ Երևանի քաղաքային իշխանությունները չեն կարողանում կառավարել աղբահանության հարցը և գրեթե ամենուր նկատվում են աղբի կուտակումներ:
Քաղաքապետարանի մեր աղբյուրները պատճառաբանում են, որ իրավիճակի «մեղավորը» դեռևս 2019թ-ին ձեռք բերված «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներն են, որոնց տվյալ մոդիֆիկացիան մեր պայմաններին հարմար չէ: Ըստ նույն աղբյուրի՝ մեքենաների անհամապատասխանության մասին դեռևս այն ժամանակ զգուշացնում էին Հայկ Մարությանի թիմին, որտեղ, սակայն, հավաքված էին հիմնականում քաղաքային տնտեսության առանձնահատկություններից անտեղյակ մարդիկ: Փողոցում աղբահանությամբ զբաղվող աշխատակիցներից մեկը մեզ կես կատակ, կես լուրջ ասաց, որ լավ է՝ էս ավտոները գոնե 2 տարի աշխատեցին, դրա հույսն էլ չկար, որովհետև հենց նոր բերեցին, «արդեն մեջները չաշխատողներ կային»:
Ի դեպ, ըստ որոշ տեղեկությունների՝ տեխնիկայի ձեռք բերման նպատակահարմարության մասով, հնարավոր է, գործն ուղարկվի իրավապահ մարմիններին:
Հիշեցնենք, որ Հայկ Մարությանի ժամանակ ձեռք բերված այս մեքենաների մասով մամուլում և սոցցանցերում եղան բազմաթիվ հրապարակումներ, մի մասն, ըստ էության, հաղորդում էր հանցագործության մասին, մասնավորապես՝ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը նշում էր, որ 60 մլն դրամ անհետացել է ՌԴ-ից 5 հատ «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներ գնելու գործարքի հետևանքով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին