
«Ժողովուրդ». ՔՊ վարչության նիստին որևէ անդրադարձ չի եղել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տևել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ:
Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. տարբեր անուններ շրջանառվում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Ինչպես մեր աղբյուրներն ասացին, այս հարցում վերջնական խոսքն Ավինյանինն է:
ՔՊ վարչության նիստին, որքան էլ տարօրինակ է, որևէ անդրադարձ չի եղել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, անվտանգային հարցերին ևս անդրադարձ չի եղել, քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր՝ կուսակցության անդամակցության և ավագանու ընտրությունների հետ կապված:
Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցականները 3000 հոգի են՝ ըստ ԿԸՀ կայքի: ՔՊ-ին չի հաջողվում այդ թիվը մեծացնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին