Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան
Ստեփանավան քաղաքում «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։ Այս մասին ահազանգում է նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։ Նա նշում է, որ Ստեփանավանի քաղաքապետի ապօրինի հրահանգով համայնքապետարանի ներկայացուցիչը ներկա չի գտնվում ստորագրահավաքի վայրում, ինչի պատճառով ստորագրահավաքը դադարեցվել է։
«Ես այժմ գտնվում եմ Ստեփանավանի քաղաքապետարանում, որտեղ երրորդ հարկում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքի իրականացման համար հատկացրել են վայր ու հայտարարում եմ, որ այս պահին ստորագրահավաքը կասեցված է առանց օրինական հիմքերի։
Քաղաքապետարանի ներկայացուցիչը, ով պետք է լինի այստեղ ու մասնակցի ստորագրահավաքին որպես համայնքապետարանի ներկայացուցիչ, նրան հրահանգել են, որ չգա, և նա իր աշխատասենյակում է։
Ի՞նչ է տեղի ունեցել։
Պատմում են, որ «Հայաքվե» նաաձեռնության ինչ-որ համակիր քաղաքապետարանի շենքում մարդկանց ուղղորդել է, որպեսզի մասնակցեն ստորագրահավաքին։ Դրա արդյունքում համայնքի ղեկավարը հրամայել է, ասել է մեր աշխատակից Հասմիկ Կոստանդյանին, որպեսզի նա դուրս գա։ Նա կապ է հաստատել ինձ հետ, ասել եմ պետք չէ դուրս գալ, այդ պահանջը օրինական հիմք չունի, նա որևէ հակաօրինական քայլ չի կատարել, հետևապես տարածքը լքելու որևէ հիմք չկա, որևէ կերպ մեր նախաձեռնության լիազոր ներկայացուցիչն այս մասին ծանուցված չէ։
Փորձեցի հանդիպել քաղաքապետի, փոխքաղաքապետի հետ, նրանք տեղում չեն, իսկ աշխատակիցն այս պահին այստեղ չէ, քաղաքացի էլ կա, որ պետք է ստորագրի, սակայն չի կարող ստորագրել, քանի որ համայնքապետարանի աշխատակիցը տեղում չէ։
Հայտարարում ենք, որ կանգնեցնում են նախաձեռնության ստորագրահավաքի ընթացքը Ստեփանավանում և դիմում եմ բոլոր պատկան մարմիններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որպեսզի համապատասխան ընթացք տան այս գործընթացին, քանի որ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում, և ստորագրահավաքի ընթացքը կասեցված է ապօրինի»,- մանրամասն ներկայացրեց Մենուա Սոսոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին
- «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին մասնակցողներին Լոռիում սպառնում են աշխատանքից զրկել, զինծառայող երեխաներին նեղել․ Սողոմոնյան
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե» նախաձեռնությունն իր աջակիցներին հրավիրում է քննարկման
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- «Հայաքվե» նախաձեռնությունը Երևանի ընտրություններին չի մասնակցի. Չալաբյան
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 25 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան