Բրյուսելում պայմանավորվածություն է եղել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին․ Հաջիև
«Բրյուսելում պայմանավորվածություն է եղել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու մասին»,- այդ մասին թվիթերում գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը` արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ Կոռնիձորով Արցախի Հանրապետություն մարդասիրական օգնություն տեղափոխելու մասին ավելի վաղ արված գրառմանը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը․ «Ադրբեջանի իշխանությունը մի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ փորձում է հրատապ, հայելային գործողություն անել, հրավիրում է Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին և պատմում է, որ պատրաստ է թույլ տալ բեռներ տեղափոխել, բայց Բրյուսելում պայմանավորված ճանապարհով, ինչը, իհարկե, սուտ է»։
Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակի վրա, որի հետ առերեսվում են ԼՂ հայերը։ ԼՂ ուղարկված 360 տոննա կենսական նշանակություն ունեցող բեռը բացառապես մարդասիրական նպատակներով է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի հետ համաձայնեցված չի եղել Հայաստանից հումանիտար բեռի տեղափոխումը
- Հայաստանի ղեկավարությունը պետք է փոխի իր դիրքորոշումը և վերադառնա իր պարտավորությունների կատարմանը. Վարդանյան
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
- Արցախցիները բետոնե արգելապատնեշներ են տեղադրել Ասկերան-Ակնա(Աղդամ) ճանապարհին
- Արցախից հերքում են, թե Ակնայից` (Աղդամ) Ասկերան քաղաքով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, Կարմիր խաչի աշխատակիցները հումանիտար օգնություն են տեղափոխում
- Քանի որ ասում է՝ թող Աղդամով գա հումանիտար բեռը, հետևաբար նկատի ունի՝ որևէ մարդասիրական աղետ չկա, կա արցախցիների կողի ընկած վիճակ. Ալավերդյան
- Ընդգծել եմ Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը, նշել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ Աղդամով մարդասիրական մատակարարումներ ապահովելու համար. Շառլ Միշել