«Հրապարակ». Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել՝ «Ռազմական դրության մասին» օրենքում փոփոխություններ անելու նպատակով։ ՀՀ օրինակով որոշել են ռազմական դրության ժամանակ Արցախի տարածքում ինտերնետ կայքերի, սոցցանցերի գործողության ժամանակավոր կասեցում (արգելափակում), ինտերնետ հասանելիության մասնակի կամ ամբողջական սահմանափակում իրականացնել։ Նաև հեռուստատեսության, համացանցի և ռադիոյի միջոցով տարածվող նյութերի բովանդակության սահմանափակում։
Առաջարկվում է նաև քաղաքացիների անշարժ գույքի տնօրինում, եթե նրանք բացակայում են Արցախից։ Ինչպես նաև՝ ընտրովի մարմինների՝ ՀՌԱՀ-ի, ՀԾԿՀ-ի ղեկավարների նշանակում նախագահի կողմից։ Արցախում կասկածներ ունեն, որ առաջիկայում անցանկալի զարգացումներ են սպասվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում