ՅՈՒՆԵՍԿՕ-ն խորհուրդ է տվել դպրոցներում արգելել բջջային հեռախոսների օգտագործումը
Դպրոցներում երեխաների կողմից բջջային հեռախոսների օգտագործումը պետք է արգելվի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը։
Ըստ զեկույցի՝ արգելքի նպատակն է դպրոցներում բարելավվել առաջադիմությունը, չխոչընդոտել դասապրոցեսը և երեխաներին պաշտպանել կիբեռբուլինգից։
Զեկույցի համաձայն՝ կան տվյալներ, որ սմարթֆոնների չափից ավելի օգտագործումը կապված է ակադեմիական առաջադիմության վատթարացման հետ, իսկ երկար ժամանակ էկրանի առջև լինելը «կարող է բացասաբար ազդել ինքնատիրապետման և հուզական կայունության վրա», ինչպես նաև մեծացնել անհանգստությունն ու դեպրեսիան:
Զեկույցում ընդգծվում է, որ ընդհանուր առմամբ թվային տեխնոլոգիաները, ներառյալ արհեստական ինտելեկտը, պետք է ենթարկվեն կրթության ոլորտում «մարդակենտրոն մոտեցմանը» և չպետք է փոխարինեն աշակերտների և ուսուցիչների միջև առերես շփումներին։
«Առցանց փոխգործակցությունը չի կարող փոխարինել մարդկային կենդանի շփմանը»,- ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշել է, որ աշակերտների կողմից թվային տեխնոլոգիաների, մասնավորապես՝ սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների չափից ավելի և անհամաչափ օգտագործումը դպրոցում և տանը, կարող է շեղել նրանց աշխատանքից և հանգեցնել «վնասակար ազդեցության»։
Միաժամանակ կազմակերպությունում խոստովանել են, որ ժամանակակից տեխնոլոգիաները, չնայած այդ բացասական գործոններին, կրթության հնարավորություն են տվել միլիոնավոր մարդկանց: Մասնավորապես, ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, համաճարակի ընթացքում առցանց կրթությունն օգնել է դպրոցներին և համալսարաններին շարունակել գործել։
Նշվում է նաև, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կրթական համակարգերի վերլուծություն է իրականացրել 200 երկրներում։ Ըստ կազմակերպության գնահատման՝ միայն յուրաքանչյուր վեցերորդ երկրում է արգելվում դպրոցում հեռախոսի օգտագործումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան