Մեզ ցեղասպանում են. Ռազմիկ Ամյանը կոչով է դիմել
Երգիչ Ռազմիկ Ամյանը սոցցանցերի իր էջերում ուղերձ է հղել` Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ.
«Գնալով շատ ավելի ծանրանում է արցախցիներիս վիճակը։ Ինչպես գիտենք, սնունդն էլ է թերի, դեղորայքն էլ է թերի, չգիտես ինչու՝ միջազգային հանրութունը լռում է դրա մասին, լուծումներ չեն կարողանում գտնել։
Այսօր ակնհայտ է, որ ցեղասպանում են մեզ, ցեղասպանում են Արցախիս ժողովրդին։ Հասկանում եմ՝ ինչու համար է այդպես։ Ցանկությունս մեկն է. եթե իմ խոսքը լսելի կլինի աշխարհին, ես երջանիկ կլինեմ։ Խնդրում եմ միջազգային կազմակերպություններին ուշադիր լինել ու այս հարցին լուծում տալ։
Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել։
Բոլորիս խաղաղություն եմ ցանկանում, մեզ բոլորիս՝ համբերություն։
Վիճակը շատ վատ է, շատ»։
Հարակից հրապարակումներ`
- Երգիչներ Արման Հովհաննիսյանն ու Արմենչիկն ի աջակցություն Արցախի կոչով են հանդես եկել
- Գարիկ Պապոյանը և Իվետա Մուկուչյանը դիմել են միջազգային կառույցներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում