Ստեփանավանի քաղաքապետը նախ ապօրինաբար կանխում է «Հայաքվեն», հետո նստում «անժամկետ» խորհրդակցության
Այսօր «ՀայաՔվե» նախախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ահազանգել էր՝ Ստեփանավան քաղաքում «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ստորագրահավաքը առանց օրինական հիմքերի կասեցված է։ Իսկ դրսում քաղաքացիներ են սպասում, ովքեր ցանկանում են միանալ նախաձեռնության ստորագրահավաքին։
Սողոմոնյանի ահազանգից հետո Panorama.am-ը փորձեց կապ հաստատել համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի, կամ փոխքաղաքապետի, կամ աշխատակազմի ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչո՞ւ են «առանց օրինական հիմքերի կասեցրել ստորագրահավաքը»։
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հրահատ Աբրահամյանն ասաց, որ իր մոտ խորհրդակցություն է։
«Հենց նոր եմ մտնել համայնքապետարան, տեղեկություն չունեմ»,- նշեց նա։
Համայնքի ղեկավարի ընդունարան զանգերին պատասխանող աշխատակիցն ասաց, որ քաղաքապետը մարզպետարանում է, ժողովի է մասնակցում, չգիտի՝ ինչքան ժամանակ կտևի, իսկ տեղակալը, մյուս պատասխանատուներ էլ տեղում չեն։
Այս նույն պատասխանը ստացանք նաև հաջորդ մի քանի զանգերին։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան
- Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին
- «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին մասնակցողներին Լոռիում սպառնում են աշխատանքից զրկել, զինծառայող երեխաներին նեղել․ Սողոմոնյան
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
- Հանրային ծառայողներին ահաբեկում են, որ չմասնակցեն «Հայաքվեի» ստորագրահավաքին. Չալաբյան
- Հնարավորություն չի տրվում արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով միանալ «Հայաքվեի» ստորագրահավաքին. Լիազոր ներկայացուցիչ
- Ավետիք Չալաբյան. Գործող իշխանությունը սարսափած է «Հայաքվեից»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան