«Խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություներում ոչ մի լուրջ ձեռքբերում այս պահի դրությամբ գոյություն չունի. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հայաստանի և արհեստածին Ադրբեջանի միջև, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություներում, եթե մի կողմ թողնենք դիվանագիտական պաճուճանքները, ոչ մի լուրջ ձեռքբերում այս պահի դրությամբ գոյություն չունի։
Նման բան չի կարող լինել ըստ էության, քանի որ Բաքվի բարբարոսական վարչախմբի նպատակը, ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի լիարժեք, անվերապահ ու անդառնալի կապիտուլյացիան և փաստացի «պետություն-ուրվական» դառնալը։
Ըստ այդմ, նաև խիստ պրագմատիկ ելքը միակն է՝ Հայաստանի համատարած, որակյալ և խելամիտ ռազմականացումը շատ պարզ և հասկանալի բանաձևով՝ դաշնակիցների հնարավորին լայն շրջանակով և ներքին ռեսուրսների գերհամախմբմամբ պետություն-ամրոց, որն ամեն պահի պետք է պատրաստ լինի ոչ միայն դիմագրավելու, այլ նաև կործանիչ հարվածներ հասցնելու թշնամական ցանկացած նկրտման հիբրիդային պատերազմին բնորոշ անզուգաչափ մեթոդաբանությամբ։
Հայաստանում պետություն-ամրոցի կերտմանը զուգահեռ պետք է իրականացվի նաև թշնամու արհեստածին կազմավորման հնարավորին խարխլման և քայքայման նույնչափ համատարած որակյալ, խելամիտ և մեթոդական, այլ ոչ թե դրվագային ծրագիր։
Սրանք բոլորը չափազանց մեծ նվիրում ու կամք պահանջող և միայն բարդ ու քրտնաջան աշխատանքի տիրույթներ են, սակայն ո՞վ է ասել, որ Առաջավոր Ասիայում պետություն ունենալը և այն զարգացնելն ու հզորացնելը հեշտ գործ է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանն ընդգծում է՝ խաղաղության օրակարգի անփոփոխելիությունը և «մեր կառավարության հավատարմությունը այդ օրակարգին»
- «Մեղր» ասելով՝ բերանդ չի քաղցրանում, «խաղաղություն» ասելով՝ խաղաղության չես հասնում․ Տիգրան Աբրահամյան
- Ալիևը հայտարարել է, որ առաջիկա օրերին Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բարձր մակարդակով բանակցություններ կանցկացվեն
- Անտեսելով առկա իրողությունները՝ չենք կարող հասնել խաղաղության ձևավորմանը․ Վարդանյան
- Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները ոչ թե խաղաղության, այլ Հայաստանի խաղաղ հանձնման մասին են․ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան