Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
«Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետություն-խմբ.) համար նախատեսված հումանիտար բեռը գրեթե 20 ժամ է, ինչ Կոռնիձորի սահմանային հատվածում է: Եվ այս պահին մենք որևէ արձագանք դեռ չենք ստացել, սպասում ենք արձագանքի»,- «Լուրեր»-ի հաղորդմամբ, ճեպազրույցի ժամանակ ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Ըստ նրա, գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն: Նա հայտնել է, որ սահմանված կարգով դիմել են և՛ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերին, և՛ ադրբեջանական կողմին՝ համապատասխան օղակներով:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ քար լռությո՞ւն է, Վարդան Սարգսյանն պատասխանել է. «Կարող ենք նաև այդպես ասել, թերևս»:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանից արձագանքել են Բորելին
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Մարդասիրական բեռ տանող շարասյունը դեռ սպասում է, Բաքուն հայտարարում է` խաղն ավարտված է. Կոստանյան
- Աբրահամյան. Աղդամով Ստեփանակերտ բեռների տեղափոխումը Ադրբեջանի համար դիտվում է Արցախի անկման միջոց
- Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Բորել
- Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի հետ համաձայնեցված չի եղել Հայաստանից հումանիտար բեռի տեղափոխումը
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
- Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել ԼՂ բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան