85-100 հազար ադրբեջանցի է բնակեցվելու անկլավներում, որոնք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ. Օսկանյան
«Այն, ինչ արվում է այսօր Հայաստանի իշխանություններից կողմց, կարող է բերել պատերազմի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Ըստ նրա, այն, ինչ արվում է, Արցախը լուծարվում է Ադրբեջանի մեջ, Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա, 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում։
«Սրանք լրջագույն խնդիրներ են։ Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 հազար ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությանն իրենց մեջ։ Սա բոլորովին այլ խնդիր է, երկարատև հակամարտությունից, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու»,- ասում է նա։
Օսկանյանը պնդում է՝ այն, ինչ անում է այս Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ, կարող է պատերազմի բերել։
Նա կրկին խնդրում է Նիկոլ Փաշինյանին լռել, կամ՝ հրաժարական տալ։ Նա համոզված է, որ այս ամենին կա այլընտրանք, ինչն առաջարկելը չի կարող բերել պատերազմ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյան
- Օսկանյան. Հայերը լինելու են առաջինն աշխարհում, որ հրաժարվել են ինքնորոշման իրավունքից
- Օսկանյանը բառացի թելադրեց, թե ինչ է պետք անել բանակցություններում բեկում մտցնելու համար
- Եթե ինձ և մի խումբ դիվանագետների լիազորություն տրվի, 2-3 ամսում իրավիճակում փոփոխություն կմտցնենք. Վարդան Օսկանյան
- Փակեք այդ թեման, այդպիսի բան չկա. Վարդան Օսկանյան
- Վարդան Օսկանյան. Հայաստանի նման երկրի առաջնորդությունը Փաշինյանի հագով չէ
- Վարդան Օսկանյան. Մադրիդյան փաստաթուղթը, իրոք, մեծ ձեռքբերում է, որն այսօր փոշիացնում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան