Անտառային հրդեհների պատճառով Թուրքիայում տարհանվել է 600 քաղաքացի
Հուլիսի 27-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի Օդեմիշ, Թորբալը և Քընըք շրջանների անտառածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել:
Շուրջ 9 ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում բոլոր շրջաններում բռնկված հրդեհները մարվել են: Հուլիսի 27-ի դրությամբ հրդեհների մեկուսացման աշխատանքները դեռևս շարունակվում են, գրում է էրմենիհաբերը։
Այնուամենայնիվ Իզմիրի տեղական իշխանությունները, հրդեհի բռնկման բաձր վտանգի առկայությունը հաշվի առնելով, որոշում են կայացրել տարհանել Քընըք շրջանիի 3 թաղամասի 600 բնակչի:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել 1 հրդեհաշեջ ինքնաթիռ և 4 ուղղաթիռ, 17 ջրցան և 10 ջրամատակարարման մեքենա, 2 հողափոր (Էքսկավատոր) :
Նշենք, որ հուլիսին ընդհանուր առմամբ Թուրքիայի ավելի քան 40 նահանգում եղել են անտառային հրդեհներ։