Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այց Կոռնիձոր
«Կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հումանիտար օգնությունը ԼՂ տեղափոխելու հարցում դեռ տեղաշարժ չկա»,- «Լուրեր»-ի հաղորդմամբ, ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
Նա հայտնել է, որ կա արդեն միջազգային արձագանք Լիտվայից, ԵՄ-ից, Ֆրանսիայից, Դանիայից:
«Չնայած պնդումներին, որ Լաչինի միջանցքը բաց է, բեռների ու բուժօգնության կարիք ունեցող անձանց տեղաշարժի համար խոչընդոտ չկա, փաստ է մնում, որ բեռնատարները կանգնած են, և հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող ԼՂ բնակչությանը բեռը չի կարողանում հասնել»,- ասել նա:
Սարգսյանի խոսքով, բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, նրանք այնտեղ են, որտեղ տեղակայվել են` Կոռնիձորի հատվածում, նոր զարգացում չկա, սպասում են պատասխանի` բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
«Մեր առաջնային նպատակը եղել և մնում է հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին հասցնելը, այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը»,- նշել է նա:
Սարգսյանը տեղեկացրել է, որ վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այցելություն հումանիտար շարասյան հատված` Կոռնիձոր:
Հարցին` բեռնատարները որքա՞ն ժամանակ կմնան Կոռնիձորի սահմանային հատվածում, Սարգսյանը պատասխանել է. «Հստակ ժամկետների մասին խոսել չեմ կարող, որովհետև մենք ի սկզբանե այս գործընթացի մեջ ներգրավվել ենք հումանիտար բեռը ԼՂ հասցնելու նպատակով, ոչ թե ժամկետներ որոշելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի հետ համաձայնեցված չի եղել Հայաստանից հումանիտար բեռի տեղափոխումը
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան