Տնտեսություն 16:18 28/07/2023 Հայաստան

Անդրանիկ Գրիգորյան. Արդի հնարավորությունների կապիտալիզացիան ենթադրում է նոր, թվային ծառայությունների ներդրում և անվտանգության ապահովում

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի AmCham բիզնես ամսագրին տված հարցազրույցում Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանն անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում բանկային համակարգից հաճախորդների ակնկալիքներին, թվային ֆինանսական ծառայությունների զարգացմանը, ինչպես նաև Կոնվերս Բանկի թվային գործիքակազմին վերաբերող հարցերի: Ձեզ ենք ներկայացնում պարոն Անդրանիկ Գրիգորյանի հարցազրույցն ամբողջությամբ:

Կառավարման ինչպիսի՞ որակներ և հմտություններ են նպաստել Ձեր և Կոնվերս Բանկի հաջողությանը:

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնեցի բավականին հետաքրքիր ժամանակահատվածում, երբ ֆինանսական համակարգը բախվում էր նոր մարտահրավերների: Միաժամանակ, դա մի շրջան էր, երբ ռիսկերի զսպմանը միտված հավասարակշռված գործելաոճը պիտի զուգակցվեր ծառայությունների թվայնացմանը, նոր պրոդուկտների ու առաջարկների ներդրմանն ուղղված համարձակ քայլերով: Կարծում եմ՝ հաջողությամբ սկսել ենք այդ շրջանը, ինչի ապացույցն են թե՛ Բանկի նոր առաջարկները՝ հիմնականում թվային տիրույթում, թե՛ գրանցված արդյունքները:

Ի՞նչ հմտությունների պետք է տիրապետել անձնական և աշխատանքային կյանքի միջև հավասարակշռությունը պահպանելու համար՝ հաշվի առնելով Ձեր պատասխանատվության լայն շրջանակը որպես Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն:

Ճիշտ բաշխել ու կառավարել ժամանակը, ունենալ մասնագետների, համախոհների թիմ՝ որոշումների ընդունման պատվիրակված իրավունքով: Ես թվարկեցի մի քանի գործոն, որոնց շնորհիվ աշխատանք-անձնական կյանք կոնֆլիկտ չեմ ունեցել:

Նոր՝ թվային դարաշրջանում Կոնվերս Բանկը հայտնի է իր նորարար լուծումներով և հաճախորդների համար գործարկած հարմարավետ թվային հարթակներով: Կպատմե՞ք այն հիմնական թվային նախաձեռնությունների մասին, որոնցով Կոնվերս Բանկն առանձնանում է իր մրցակիցներից:

Թվայնացումը պահանջարկ է. հաճախորդի պահանջն է տարբեր ոլորտների ընկերություններից՝ այդ թվում բանկերից, ստեղծելու և ներդնելու թվային գործիքներ, որոնք կհեշտացնեն կյանքը , կօգնեն առանց հավելյալ ջանքերի ստանալ որակյալ ֆինանսական, բանկային ծառայություններ: Մյուս կողմից, որքանով շատ են օգտվում թվային գործիքներից, որքան ավելի շատ են զգում դրանց կիրառման  հարմարավետությունը, այնքան մեծանում է պահանջարկը նոր թվային լուծումների նկատմամբ: Քիչ պատմական անդրադարձ անեմ. Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն է ներդրել Մոբայլ հավելվածը, ինչը ոչ միայն նպաստեց Բանկի համապատասխան իմիջի ձեւավորմանը, այլև պարտավորեցրեց զարգանալ, լինել մի քայլ առաջ: Այսօր մենք ծառայություններ ենք մատուցում մի քանի թվային հարթակում:

Բանկի Մոբայլ հավելվածը ֆունկցիոնալ տեսանկյունից լավագույներից է և, բացի արդեն սովորական դարձած գործառնությունների ապահովումը, հաճախորդին հնարավորություն է տալիս վերահսկել կենսաթոշակային հաշիվը, կառավարել բաժանորդագրությունները Visa stop payment համակարգի միջոցով, գնել պարտատոմս: Ի դեպ, ոչ միայն գնել, այլև դառնալ պարտատոմսի սեփականատեր՝ առանց բանկ այցելելու. Մեր ներդրված լուծման շնորհիվ անգամ դեպոզիտար հաշիվը բացվում է Հավելվածի միջոցով հայտի լրացմամբ:

Այսօր մենք աշխատում ենք այլ գործիքների, թվային լուծումների մշակման ուղղությամբ, որոնք, կարծում եմ, կգոհացնեն անգամ ամենախստապահանջ հաճախորդներին:

Թվային դարաշրջանը բիզնեսին կորպորատիվ հաճախորդների փորձառությունը մեծացնելու լայն հնարավորություններ է ընձեռում: Ինչպե՞ս է Կոնվերս Բանկն օգտագործում այդ հնարավորությունները հաճախորդների գոհունակության և ներառականության մակարդակը բարձրացնելու համար:

Բիզնես հաճախորդների համար ֆինանսների կառավարման և ֆինանսական  գործառնությունների իրականացման հարմարավետ միջավայրի ստեղծման նպատակով մենք ներդրել ենք մի քանի թվային գործիք: Converse Business-ը ֆինանսների կառավարման հարմարավետ ու պարզ հավելված է բիզնեսի համար՝ գործառույթների պատվիրակման, ֆինանսների շարժը դիտելու, տարբեր գործարքներ կատարելու հնարավորությամբ: Իսկ ծառայությունների, առևտրի ոլորտի կամ առաքմամբ զբաղվող ընկերություններին առաջարկում ենք նաև C-POS և C-PAY նորարար թվային լուծումները, որոնք հեշտացնում են անկանխիկ վճարումների ընդունումը:

Ֆինտեխ և առցանց բանկային ծառայությունների զարգացմամբ ֆինանսական անվտանգությունն ու վստահությունը ֆինանսական կառույցների նկատմամբ դարձել են կարևոր մտահոգություններ: Ինչպե՞ս է Կոնվերս Բանկն ապահովում իր թվային հարթակների անվտանգությունը, թվային տիրույթում ինչպե՞ս եք ձևավորում և պահպանում հաճախորդների վստահությունը:

Թվային նոր գործիքները, այո, հարմարավետության հետ մեկտեղ ստեղծում են նաև անվտանգային նոր մարտահրավերներ, որոնք, լավագույն սցենարում, պետք է կանխատեսել ու կանխարգելել: Թվային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ մենք պարբերաբար թարմացնում ենք նաև անվտանգությունն ապահովող գործիքակազմը:  Կոնվերս Բանկում գործարքների անվտանգությունն ապահովված է միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան: Ավելին, վերջերս ներդրվեց վստահելի սարք համակարգը, ինչի շնորհիվ հաճախորդները նույնականացվում են նաև թվային հարթակ մուտք գործելու սարքով, իսկ կասկածի պարագայում համակարգը արգելափակվում է:

Այնպես որ, Կոնվերս Բանկի հաճախորդների ֆինանսական միջոցներին երրորդ անձանց հասանելիության հնարավորության ռիսկը գրեթե ամբողջությամբ զսպվում է:

Մեր գործելաոճն այն է, ինչ բնորոշ է բոլոր պատասխանատու կառույցներին. Հնարավոր վտանգների առաջ միայնակ չթողնել հաճախորդին, անել հնարավորը, որ Բանկի հաճախորդ լինելը նրա մոտ ասոցացվի ոչ միայն բանկային գործարքներ կատարելու հնարավորության, այլ անվտանգության, վստահության և պաշտպանվածության հետ:

Թվային միջավայրը շարունակում է զարգանալ. ինչպիսի՞ միտումներ եք ապագայում կանխատեսում բանկային ոլորտում, և ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում Կոնվերս Բանկը նոր իրողություններին հարմարվելու ու նոր հնարավորություններն օգտագործելու համար:

Փոխակերպումների դարաշրջանում կարևորվում է ոչ միայն նոր ծառայությունների ներդրումը, այլև դրանց մատուցումը պատշաճ որակով և սեղմ ժամկետում: Հաճախորդը չպետք է զգա այն քայլերը, որ իրականացնում է գործարք կատարելու համար՝ սմարթֆոնի ակտիվացում, Մոբայլ հավելված մուտք և այլն: Նա պիտի լինի իր համար սովորական, հարմարավետ միջավայրում, որտեղ ամեն ինչ պարզ է, հասկանալի, ապահով, աննկատ ու, միաժամանակ, թափանցիկ:

Ներդնել նոր ծառայություններ, կանխագուշակելով հաճախորդի վաղվա ցանկությունն ու կարիքը, և մատուցել որակյալ, պատշաճ ծառայություններ՝ ապահովելով հաճախորդի տվյալների և ֆինանսական միջոցների անվտանգությունը. սա է արդի հնարավորությունների կապիտալիզացիան:

Ելնելով Ձեր անձնական և մասնագիտական փորձառությունից՝ ի՞նչ խորհուրդ կտաք նոր մասնագետներին, որոնք ձգտում են էական ազդեցություն թողնել բանկային համակարգի վրա և անցում կատարել թվային դարաշրջանի:

Քայլեք ժամանակին համընթաց, մի խուսափեք նորարարություններից, յուրաքանչյուր աշխատավայրից քաղեք առավելագույնը, ստացեք ավելին, քան պետք է ձեր աշխատանքային պարտականությունների կատարման համար, կրթվեք, զարգացեք և Ձեր գիտելիքը կիրառեք հանուն բարօրության:

Ձեր ուղերձը AmCham համայնքին:

AmCham-ը կառույց է, որ միավորում է ոչ միայն տարբեր ոլորտների առաջատար ընկերությունների, կառույցներ, այլև հարթակ, որը միավորում է առաջադեմ, նորարար մտածողությամբ մարդկանց: Կարծում եմ, որ  միավորելով  մեր ջանքներն ու հնարավորությունները, կարող ենք մեծ ներդրում ունենալ մեր երկրի ապագայի կերտման հարցում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:05
Զախարովան ասել է՝ գիտի, թե ով է uպшնել գեներալ Կիրիլովին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ինքը կասկած չունի, թե ով է կանգնած ՃՌԴՊ զորքերի պետ Իգոր Կիրիլովը սպանության հետևում։...
Աղբյուր` Panorama.am
10:48
Առաջին անգամ լեհերի կեսը կողմ են թեկուզ զիջումների գնով Ուկրիանայում պատերազմի ավարտին
Լեհաստանի քաղաքացիների մեծ մասն առաջին անգամ կողմ են արտահայտվել Ուկրաիանայում պատերազմի ավարտին թեկուզ տարածքային կամ ինքնիշխանության...
Աղբյուր` Panorama.am
10:46
Հայաստանի կողմից ներկայացված ֆիլմը չի ընդգրկվել «Օսկարի» կարճ ցուցակում
Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան երեքշաբթի օրը հրապարակել է «Օսկար» կինոմրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակը 10...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բաց նամակ civilnet.am-ին
Սկսեմ միանգամից՝ էլ ո՞վ ունի Էրդողան պաշտպանելու ձեր հնարավորությունները։ Թե բա՝ վայ-վույ, էս ինչ եք արել, ռուսական աղբյուրներից Էրդողանի խոսքը...
Աղբյուր` Panorama.am
09:47
Ալիևը ռուսական ընկերություններին հրավիրում է օկուպացված Արցախ
Բաքուն օկուպացված Արցախում սպասում է ռուսական ներդրումներին և ուրախ կլինի տեսնել ռուսական ընկերությունների ժամանումը։ Այդ մասին «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
09:44
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, առաջիկայում բազում տհաճ տեսարաններ են սպասվում. Աբրահամյան
«Ադրբեջանի իշխանությունը հայտարարել է, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործն ուղարկված է դատարան, ինչը նշանակում է, որ...
Աղբյուր` Panorama.am
09:42
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:38
Սասունյան. Ասադը միամտորեն վստահում էր Էրդողանին, մինչև որ թիկունքից դաշունահարվեց
Մինչև 2011 թվականի սիրիական քաղաքացիական պատերազմը, Սիրիան և Թուրքիան երկար տարիներ շատ սերտ հարաբերություններ են ունեցել։ Փոխադարձ...
Աղբյուր` Panorama.am
09:23
Պուշկինի թունելը կրկին հոսանքազրկվել է
Դեկտեմբերի 18-ին ժամը՝ 09։10 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։...
Աղբյուր` Panorama.am
09:19
Դեկտեմբերի 18-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 18-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.66 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Ինչով կավարտվի «Աթենք» ՍՊԸ-ի վեճը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Հրապարակ». Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլև դիցուհի
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ոչ միայն իրեն Հայաստանի լավագույն իրաբավանն է համարում, այլև...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ից «աքսորված» Հակոբ Ասլանյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ասլանյանին հեռացրեց ոչ միայն խմբակցությունից, այլ նաև...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Սարիկ Մինասյանն անակնկալի է եկել, չի սպասել, որ այդքան արագ կկազմակերպեն ՔՊ-ի թրի տակով անցնելը
«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրու փրայմերիզի արդյունքներով հաղթած անկուսակցական Սարիկ Մինասյանին Նիկոլ Փաշինյանի հետ...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին իշխանական, ներկայում քաղհալածյալ պատգամավոր Հովիկ Աղազարյանը գիրք է գրում, որն անվանելու...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». «Չեք ուզում աշխատել ինձ հետ, կարող եք մանդատը դուք դնել ու գնալ ԱԺ-ից». Աղազարյան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ-ականները, ովքեր դեռ մարդկային «բարև»-ի մակարդակով շփում ունեն ՔՊ-ից հեռացված...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց...
Աղբյուր` Panorama.am
08:49
Ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում մերկասառույց է
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
23:25
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Այսօրն տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։...
Աղբյուր` Panorama.am
22:53
Ինդոնեզիայում արտակարգ դրություն է հայտարարվել կանանց նկատմամբ սեռակшն բռնությшն պատճառով
Ինդոնեզիայում արտակարգ դրություն է հայտարարվել կանանց և երեխաների նկատմամբ սեռական բռնության պատճառով։ «ՌԻԱ նովոստին» գրում է, որ...
Աղբյուր` Panorama.am
22:37
Երևանի պետական համալսարանում այսօր հյուրընկալել են մի կնոջ, ով երկրորդել է Իլհամ Ալիևին. Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվե» շարժման նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է. «Երևանի պետական համալսարանում այսօր հյուրընկալել են մի...
Աղբյուր` Panorama.am
22:10
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայի ուղղությամբ ընթանում է «Արևմտյան կրթությամբ դեպի Եվրոպա» խորագրով երթ
Վրաստանում ԵՄ ներկայացուցչության մոտ հավաքված քաղաքացիները երթ են անցկացնում դեպի խորհրդարան՝ «Արևմտյան կրթությամբ դեպի Եվրոպա»...
Աղբյուր` Panorama.am
21:45
Արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսում է և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ երկրները, և՛ ՌԴ-ը... գրեթե բոլորը, բացի ՀՀ իշխանություններից. Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը թելեգրամի իր ալիքում գրում է. «Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդն այսօր...
Աղբյուր` Panorama.am
21:29
Պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
21:14
Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների քանակը պետական գաղտնիք է
ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների քանակը, ինչպես նաև այդ մեքենաների ձեռքբերման ու սպասարկման համար հատկացված միջոցները պետական գաղտնիք են։ Այս...
Աղբյուր` Panorama.am
21:02
Օրերս Սիրիայի քաղաքների վերաբերյալ Էրդողանին վերագրվող հայտարարությունը՝ «ուղիղ իր խոսքից»
Օրերս, հիմնվելով  ռուսական կայքերի, մասնավորապես  Ura.ru կայքի վրա, հրաապարակել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը...
Աղբյուր` Panorama.am
20:54
Վանաձոր-Երևան ավտոճանապարհին վթար է եղել, կան զոհեր և վիրավոր
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին
12:57 17/12/2024

Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}