Մշակույթ 11:47 28/07/2023 Հայաստան

Շեքսպիրյան և մեր օրերի Շեյլոկներ՝ դերասան Արամայիս Սարգսյանի ներկայացմամբ

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի փոքր բեմում վերջերս կայացել է Սամվել Խալաթյանի «Մի ֆունտ սիրտ» մոնոներկայացման առաջնախաղը։ Բեմադրիչն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, դերակատարը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամայիս Սարգսյանը։

«Մի ֆունտ սիրտ» պիեսի հիմքում Վ. Շեքսպիրի «Վենետիկի վաճառականն» է, և Ս. Խալաթյանը, որոշակի փոփոխությունների ենթարկելով Շեյլոկի կերպարը, այն դարձրել է մեր ժամանակին համահունչ ասելիքի և բովանդակության կրող:

Panorama.am-ը զրուցել է դերասան Արամայիս Սարգսյանի հետ։

Արամայիս Սարգսյան- Այս ներկայացումը երկու տարի առաջ ենք արել, խաղացել «Արմմոնո» փառատոնի շրջանակում։ Հետո էլ չենք խաղացել, օրեր առաջ եղավ առաջնախաղը Վանաձորում։ Շատ լավ անցավ։

Ներկայացման սցենարը գրվել է Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» կատակերգության մոտիվներով, գլխավոր հերոսը վաշխառու Շայլոկն է։ Վահե Շահվերդյանի հետ մի քիչ փոփոխել ենք։ Ինչ ուզում էինք, անմիջապես հեղինակն անում էր։ Եղել է նույնիսկ պահ, որ Վահե Շահվերդյանի աշխատասենյակում առաջարկ արեցինք, հենց այդ պահին Սամվել Խալաթյանը գրեց հրաշալի ութ տող՝ այն, ինչ մեզ պետք էր։

Շայլոկը, լինելով վաշխառու, իր հիմնական խնդիրը դրել էինք ազգային արժանապատվության ոտնահարման վրա։ Խնդրեցինք հեղինակին, որ Շայլոկին զուգահեռ մեկ այլ վաշխառուի կերպար ստեղծեր, որն արտացոլեր այսօրվա օլիգարխի, բանկիր կերպարը, որի առաջ Շեյլոկը շատ փոքրիկ, նվաստ բան է։ Այսինքն երկու Շեյլոկներ կան ներկայացման մեջ՝ մեր ժամանակների ու Շեքսպիրի ժամանակի։ Ըստ այսօրվա օլիգարխի, եթե ոսկին կա, ինչ հայրենիք, ինչ ազգ, ինչ պատիվ, ինչ ազգային արժանապատվություն։

Այսինքն՝ շեքսպիրյան կատակերգությունը համապատասխանեցվել է մեր այսօրվա իրականությանը։ Մեկ այլ հետաքրքիր բան էլ ենք արել. ոչ միայն հրեայի ազգային արժանապատվության ոտնահարման խնդիրն է, այլ նաև հայի ու այդ ամենը ներկայացված է ենթատեքստերով։ Հայերիս հետ կապված հիմնականում Հայոց ցեղասպանության, պանդխտության թեման ենք արծարծել։

Panorama.am-Ինչո՞ւ որոշեցիք անդրադառնալ հենց այս ստեղծագործությանը։

Արամայիս Սարգսյան- Երբ մոտենում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, Սամվել Խալաթյանին ասացի, որ ամբողջ կյանքումս երազել եմ Շեքսպիրի Շայլոկ խաղալ, բայց դեռ չի ստացվել։ Ուզում եմ մոնոդրամա գրվի, որտեղ հենց ազգային արժանապատվության ոտնահարման թեման առաջ գա ու նվիրենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Panorama.am-Այսօր կարծեք, թեման ավելի արդիական է՝ ոտնահարված ազգային արժանապատվություն։

Արամայիս Սարգսյան- Այո։ Հատկապես հիմա, այս օերին, մեր ազգային արժանապատվությունը ոչ թե ոտնահարված է, այլ ցեխի մեջ է։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց քաղաքացիական դիրքորոշում ունեմ, տեսնում եմ, թե ինչպես են տանում մեր երկիրը դեպի կործանում։ Աշխարհում նման պրոցես է գնում, նոր քարտեզ են գծում, ջնջում։ Այդ պարագայում Հայաստանը շատ հեշտ կարող է վերանա քարտեզի վրայից որպես պետական միավոր։ Դա սարսափելի բան է մեզ համար։ Ո՞նց կարող են դրան չարձագանքել՝ անկախ նրանից զբաղվում են քաղաքականությամբ, թե չեն զբաղվում։ Բայց քաղաքացիական դիրքորոշում ունես, չէ՞։

Panorama.am-Այսինքն, ներկայացման, մշակույթի, արվեստի միջոցով կարող ենք մեզ հուզող խնդիրները վեր հանել, նաև լուծումներ առաջարկել, քաղաքական գործիչները դրան ականջալուր կամ կլինեն, կամ ոչ։

Արամայիս Սարգսյան-Այո։ Դերասանն այդպես կարող է իր դիրքորոշումն արտահայտել, գրողը՝  հոդված, բանաստեղծություն գրելով, նկարիչն իր ներքին տագնապները նկարելով։ Այսօր մենք տագնապի ժամանակաշրջան ենք ապրում։ Հիմա Հայաստանում սարսափելի տագնապի ժամանակներ են։ Շատերը դա չեն զգում։ Ցավով եմ ասում, բայց այդպես է։

Panorama.am-Այս մոնոներկայացումն այլ թատրոններում, բեմերում խաղալո՞ւ եք։

Արամայիս Սարգսյան- Իհարկե, եթե առիթ լինի, հանդես կգամ։ Այս «Մի ֆունտ սիրտ»-ը ներկայացվելու է Մոսկվայում հոկտեմբերի 1-10-ը կայանալիք «Սոլո» մոնոներկայացումների փառատոնում։ Ներկայացնելու եմ հայերեն, ըստ երևույթին սինխրոն թարգմանություն կլինի, քանի որ կազմակերպիչները մեր հայերեն տեքստն ուզել են, որպեսզի թարգմանեն ռուսերեն։

Panorama.am-Հանդիսատեսը սիրո՞վ է գալիս ներկայացումների։

Արամայիս Սարգսյան-Ընդհանուր ասեմ՝ այո։ Վանաձորի հանդիսատեսը շատ լավ հանդիսատես է։ Մենք դա ավելի քիչ ենք զգում, քան դրսից եկած թատերախմբերը, թատրոնները։ Գալիս են, ասում՝ Վանաձորի հանդիսատեսն ուրիշ է։

Panorama.am-Դուք նաև կինոյում եք հանդես գալիս։ Ձեզ ո՞րն է ավելի հոգեհարազատ՝ բե՞մը, թե՞ տեսախցիկից այն կողմ աշխատանքը։

Արամայիս Սարգսյան-Երկուսն էլ հոգեհարազատ են, երկուսն էլ դերասանի գործոն է, դերասանի ծառայությունը։ Թատրոնում դու շփվում ես կենդանի մարդու հետ, այդպիսի շփումը շատ ավելի հարազատ է դերասանին։ Բայց, անկեղծ լինեմ, կինոներում ավելի հաջողություններ եմ ունեցել, քան թատրոնում տաբեր պատճառներով։  Թատրոնում քիչ եմ դերեր խաղացել։
Թատրոնում եմ 50 տարի։ Խաղացել եմ 46 ֆիլմում, մեծ մասը միջազգային ճանաչում ունեն, մեծաքանակ մրցանակների են արժանացել։

Panorama.am-Այսօրվա ներկայացումները Ձեզ դո՞ւր են գալիս։

Արամայիս Սարգսյան-Եվ դուր են գալիս և դուր չեն գալիս։ Օրինակ, վերջերս Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում ներկայացում դիտեցի, հիացած եմ դերասանական խաղով, նրանց աշխատանքով, ինչ պլաստիկա ունեն, ինչպիսի բեմանկարչություն ունեն։ Այսօր մեր իրականության մեջ Վարդան Պետրոսյանն իր թատրոնն ունի, Նարեկ Դուրյանն իր թատրոնն ունի, կան պետական, համայնքային թատրոններ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, թե ինչպես են աշխատում։ Ունենք շատ տաղանդավոր դերասաններ, միջին սերնդի դերասանները, որոնք արդեն անցնում են դեպի ավագ սերունդ։ Հիանալի են խաղում։

Ունենք լավ ներկայացումներ, լավ դերասաններ, ինչպես ունեցել ենք նախկինում։

Բայց ժամանակն իր ազդեցությունն ունենում է նաև դերասանների վրա։  Ասացի՝ տագնապի ժամանակներ ենք ապրում, դերասաններ կան, որոնք չգիտեն՝ ինչ անեն։ Եվ ոչ միայն դերասաններ, շատ մարդիկ, ովքեր այսօր չեն կարողանում կողմնորոշվել այս քաղաքական վայրիվերումներից ո՞րն է ճիշտ ուղղությունը, ո՞րը սխալը, ո՞րը Հայաստանին կարող է տանել ծաղկում, բարգավաճում, ո՞րը կործանում։ Ժողովրդի մեծ մասը չի կարողանում կողմնորոշվել, մոլորված է։ Դա է պատճառը, որ մարդկանց անհրաժեշտ քանակ հնարավոր չի լինում հանել փողոց։

Panorama.am-Շնորհակալություն զրույցի համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}