«Բարբի» ֆիլմը ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ի կինովարձույթում
Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմը՝ Մարգո Ռոբիի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ, ԱՄՆ-ի կինովարձույթում հերթական ռեկորդն է սահմանել։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, «Բարբի»-ին գերազանցել է Քրիստոֆեր Նոլանի «Խավարի ասպետը» ֆիլմի ռեկորդը ԱՄՆ-ում վարձույթի առաջին երկուշաբթի օրվա հասույթով, որը պահպանվել է 15 տարի:
Ֆիլմը վարձույթի առաջին երկուշաբթի օրը 26 միլիոն դոլար է բերել։ Նոլանի ֆիլմը 2008 թվականին վաստակել է 24,6 միլիոն դոլար։ Բացի այդ, նշվում է, որ Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը, որը ամերիկացի ֆիզիկոս Ռոբերտ Օպենհայմերի կյանքի պատմությունն է, վարձույթի առաջին երկուշաբթի օրը վաստակել է 12,6 մլն դոլար:
Ըստ աղբյուրի՝ կինովարձույթում «Բարբի»-ին մեկ շաբաթում 500 միլիոն դոլար է հավաքել։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարբի» ֆիլմը անցած հանգստյան օրերին Ռուսաստանում և ԱՊՀ-ում գլխավորել է կինովարձույթը՝ հավաքելով 95 միլիոն ռուբլի։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան