Գեղարքունիքի մարզում 2022-ին գյուղնշանակության 81431,4 հա հողերից մշակվել է 37 749 հա-ն
Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Գավառում կայացած խորհրդակցության ժամանակ նրան ներկայացվել է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Կառավարության հաղորդմամբ, ներկայացվել է հաշվետու տարում գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ՝ գյուղնշանակության հողերը մարզում կազմում է 81431,4 հա, որից 2022թ․ մշակվել է 37749 հա-ն, այդ թվում՝ հացահատիկ, կարտոֆիլ, կերային մշակաբույսեր, բանջարաբոստանային և այլ մշակաբույսեր: Արդյունքում արտադրվել է 170,974 տ համախառն բերք: 2022թ․ իրականցվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագիր, ձեռք են բերվել ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր և բաշխվել 10 հազար 555 շահառուի: Սուբսիդավորումը կազմել է 542 մլն 475 հազար դրամ: Կառավարության աջակցության ծրագրի շրջանակում մարզում կառուցվել է 9 խելացի անասնագոմ:
Հողաշինարարության և հողօգտագործման մասով զեկուցվել է, որ առկա 280 000 հա հողատեսքից վարձակալությամբ է տրվել 68 700 հա, որից համայնքային է 45 900 հա, իսկ պետական՝ 22 800 հա: Տարեկան վարձավճարը կազմել է 248,6 մլն դրամ: Վարձակալությամբ տրամադրված հողատեսքերն են՝ պտղատու այգիներ, վարելահողեր, խոտհարք, արոտավայրեր և այլն: Հաշվետու տարում օտարվել են 170,67 հա (193 միավոր) համայնքային հողեր, որի արդյունքում բյուջե է մուտքագրվել 177 մլն 850 հազար դրամ:
Ներկայացվել են առողջապահության ոլորտի առկա վիճակն ու կատարված աշխատանքները, ըստ որի` վերկառուցվել է Մարտունու ԲԿ, լավ վիճակում է գտնվում Մարտունու ծննդատունը, Ճամբարակի ԱԿ-ն, Գավառի ԲԿ-ն և Սևանի ԲԿ-ն, իսկ Վարդենիսի ԲԿ-ն գտնվում է վատ վիճակում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում