«Էմմի»-ին գործադուլների պատճառով հետաձգվում է
«Էմմի» մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են հետաձգել «Էմմի» 75-րդ մրցանակաբաշխությունը՝ ԱՄՆ-ում դերասանների ու սցենարիստների շարունակվող գործադուլների պատճառով։ Այս մասին հայտնում է Variety-ն։
2001 թվականին «Էմմի» մրցանակաբաշխության անցկացման օրն արդեն փոփոխել էին։ Պատճառը սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն էր։ Աֆղանստանում ռազմական գործողությունների սկսվելուց հետո արարողությունը տեղափոխվել էր նոյեմբեր։
«Ինչպես ամբողջ արդյունաբերությունը, մենք ակնկալում ենք արդար և ժամանակին որոշում բոլոր կողմերի համար գիլդիաների ընթացիկ բանակցություններում: Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին Fox-ի մեր գործընկերների հետ և ձեզ տեղյակ կպահենք, եթե և երբ նոր տեղեկություններ դառնան»,- ասել են կազմակերպիչները:
kulturomania.ru-ն գրում է, որ 75-րդ մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար սեպտեմբերի 18-ին։ Միջոցառման նոր ամսաթիվը դեռևս չի նշվում
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ դերասանների գիլդիան հայտարարել է 40 տարվա մեջ առաջին գործադուլի մասին
- Հոլիվուդյան դերասանները պատրաստ են գործադուլ անել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան