Պատժամիջոցների նոր փաթեթ. Ինչ մեքենաներ չի կարելի ներմուծել Ճապոնիայից Ռուսաստան
Ճապոնիան որոշել է արգելել ավելի քան 1,9 լիտր ծավալով և հիբրիդային շարժիչով մեքենաների, ինչպես նաև բեռնատարների անվադողերի արտահանումը Ռուսաստան։ Տոկիոն նման միջոցներ է ձեռնարկում Ուկրաինայում հատուկ գործողության պատճառով Մոսկվայի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում։ «Գազետա․ռու»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի ևարդյունաբերության նախարար Յասուտոշի Նիշիմուրան։
Նա հստակեցրել է, որ համապատասխան սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 9-ին: Նրա խոսքով՝ Տոկիոն կշարունակի միջազգային հանրության և G7-ի երկրների հետ սերտ համագործակցությամբ կշարունակի անել ամեն ինչ՝ հակառուսական սահմանափակումները խստորեն պահպանելու համար։
«Ռիա Նովոստի»-ին էլ գրում է, որ վերջին սահմանափակումը կտարածվի նաև օգտագործված մեքենաների վրա։
Ճապոնիան նախկինում սահմանափակումներ էր մտցրել Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման վրա. դա վերաբերում էր ավելի քան 6 միլիոն իեն (մոտ 3,9 միլիոն ռուբլի) արժողությամբ մեքենաներին։ Տոկիոյի նոր պատժամիջոցների ցանկում ընդհանուր առմամբ 750 ապրանք կա։