Քաղաքական 20:16 28/07/2023 Արցախ

Պետք է ճնշում գործադրել՝ դեպի Արցախ օդային միջանցք բացելու համար. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ Swiss Impact with Banerjis-ին

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեղինակավոր Swiss Impact with Banerjis հեռուստածրագրին: Միլիոնավոր լսարան ունեցող հեռուստածրագիրը հիմնականում անդրադառնում է սոցիալական, կրթական ու բնապահպանական, ինչպես նաև կայուն զարգացման հիմնախնդիրներին:

Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է ադրբեջանական շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված դժվարին իրավիճակն ու խորացող հումանիտար ճգնաժամը: Նա նաև խոսել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից Արցախում իրականացվող սոցիալական, ենթակառուցվածքային ու կրթական ծրագրերի և դրանց աջակցելու կարևորության մասին՝ նշելով, որ ամեն ջանք գործադրվում է այդ ծրագրերն իրականացնելու համար՝ չնայած շրջափակման հետևանքով ամեն օր առաջացող խոչընդոտներին:

Նա կարևոր է համարել, որպեսզի միջազգային հանրությունը տեղեկանա, թե ինչ է կատարվում Արցախում և ճնշում գործադրի կառավարությունների վրա՝ հումանիտար աղետ թույլ չտալու համար:

 Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

Հարցազրույցից հատված՝ ստորև
Ռուբեն Վարդանյան-
Ցավոք, վերջին յոթ ամիսներին Արցախում մենք չունենք ո՛չ սնունդ, ՛ոչ լույս, ո՛չ գազ։ Ամեն ինչ սահմանափակված է մեր ներքին ռեսուրսներով։ Մինչև հունիսի 15-ը գոնե ռուս խաղաղապահներին և Կարմիր խաչին թույլատրվում էր որոշ դեղորայք և մարդասիրական օգնություն բերել Արցախ, սակայն դրանից հետո այդ ճանապարհն էլ է ամբողջությամբ փակվել, և հիմա մենք տոտալ շրջափակման մեջ ենք. ոչ ոք չի կարողանում տեղաշարժվել, ոչ ոք ոչ մի տեղից չի կարողանում ոչինչ ձեռք բերել, մենք ունենք միայն մեր ներքին ռեսուրսները, որոնց հաշվին էլ մարդիկ ողջ են մնում, բայց սա իսկապես չափազանց վտանգավոր իրավիճակ է։

Սվետա Բեներջի- Սա իրոք խելագարություն է, ինչպե՞ս կարող է այս ամենը տեղի ունենալ 21-րդ դարում: Անհավանական է լսել նման պատմություններ, որոնք դեռ տեղի են ունենում։

Բեն Բեներջի- Այդ մասին մենք նույնիսկ չենք էլ լսում լուրերի թողարկումներում, արևմտյան լրատվամիջոցներում:

Ռուբեն Վարդանյան– Ցավոք, սա ճշմարտություն է։ Չնայած այն փաստին, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը հստակ որոշում է կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին բացել միջանցքը, բայց մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ կարող են ամենաբարձր մակարդակի միջազգային կազմակերպությունների որոշումներն արհամարհվել։ Ես զարմացած եմ, բայց նաև հումանիտար աշխարհն է անտեսել այս իրավիճակը: Մենք որևէ օգնություն ստանալու հնարավորություն չունենք։ Մենք առաջարկում ենք օդային միջանցք բացել, որը հնարավորություն կտա կազմակերպություններին որոշակի հումանիտար օգնություն հասցնել մեզ, քանի որ մենք ունենք օդանավակայան։ Հավատում ենք, որ սա լուծումներից միայն մեկն է, որ կարող ենք խնդրել աշխարհին, հատկապես Շվեյցարիայից կամ այլ վայրերից կարող են մարդասիրական բեռներ գալ ու մարդկանց սնունդ հասցնել: Այս պահին Արցախում կա 120 հազար մարդ, այդ թվում՝ 30 հազար երեխա, 20 հազար տարեց: Նորից եմ ասում, խելագարություն է այն, ինչ տեղի է ունենում, և, ցավոք, աշխարհը սա չտեսնելու է տալիս։

Բեն Բեներջի- Ասացեք, օրինակ, եվրոպացու կամ շվեյցարացու համար, որն ուզում է Արցախ գալ։ Ինչպե՞ս կարող է գալ։ Կարո՞ղ է գալ Հայաստանով, Երևանով կամ Ադրբեջանով։ Ինչպե՞ս:

Ռուբեն Վարդանյան- Չեք կարող: Արցախն ամբողջովին շրջափակված է։ Դուք կարող եք գալ Հայաստան, կարող եք մոտենալ սահմանին, բայց հիմա չեք կարող մուտք գործել Արցախ։ Դժբախտաբար Արցախը տոտալ շրջափակման մեջ է:

Սվետա Բեներջի- Գժվելու բան է։ Այս պահին ընթանո՞ւմ են դիվանագիտական ինչ-ինչ քննարկումներ՝ խաղաղության վերաբերյալ, թե՞ պարզապես ամեն ինչ փակուղու մեջ է։ Որևէ մեկը փորձո՞ւմ է այս տարածաշրջանին խաղաղություն վերադարձնել:

Ռուբեն Վարդանյան- Վերջերս հանդիպումներ եղան Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև։ Մի քանի հանդիպում անցկացվել է Մոսկվայում, որոնք զուգահեռաբար են տեղի ունենում։ Երկու քննարկումներն էլ, ցավոք, լուծումներ չեն տվել։ Չափից շատ կեղծ հռետորաբանություն կա Ադրբեջանի կողմից։ Օրինակ, Ադրբեջանն առաջարկել է մարդասիրական օգնություն, իսկ մենք ասել ենք․ «Ո՛չ, ձև չկա։ Մենք ձեզ չենք վստահում»: Մենք գիտենք, որ անհնար է օգնություն ստանալ այն մարդկանցից, որոնք շարունակաբար հայտարարում են, թե սպանելու են հայերին:

Բեն Բեներջի- Հասկանալի է, որ կա մարդկանց շրջափակում, իսկ ի՞նչ կասեք ապրանքների մասին։ Կարո՞ղ ենք, օրինակ, փոստով ծանրոցներ կամ այլ ապրանքներ ուղարկել: Թե՞ դա նույնպես արգելափակված է:

Ռուբեն Վարդանյան- Ամեն ինչ արգելափակված է։ Դուք ոչինչ չեք կարող ուղարկել: Մինչև հունիսի 15-ը դա հնարավոր էր։ Դա հնարավոր էր ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով, այդ ժամանակ հնարավորություն կար ստանալու։ Այժմ մենք ամբողջովին ենք արգելափակված։ Ադրբեջանի կառավարությունն ամբողջությամբ փակել է ճանապարհը, որը Արցախը Հայաստանին կապող միջանցքն էր։ Ինչպես ասացի, ցավոք, մենք այժմ ունենք մի իրավիճակ, որը շատ ավելի բարդ է, քան նախկինում էր, քանի որ մենք ոչինչ չենք կարող ստանալ արտաքին աշխարհից, այդ իսկ պատճառով ես ասացի, որ պետք է կազմակերպել մարդասիրական օդային կամրջի օգնության ծրագիր: Հուսով եմ, որ շատ մարդիկ են լսում ձեր հաղորդումը, այն շատ տարածված է սոցիալական ազդեցության ներդրողների շրջանում, մենք պետք է ճնշում գործադրենք միջազգային կազմակերպությունների, կառավարությունների վրա, պետք է ասենք, որ երեխաները սննդի կարիք ունեն, նրանք ապրելու իրավունք ունեն։ Ոչ ոք իրավունք չունի դադարեցնել մարդկանց նվազագույն կարիքների ապահովումը, այն մարդկանց, որոնք անմեղ ու սովորական մարդիկ են:

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}