Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ դեսպանների կոչերից հետո թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ. Հայրապետյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
«Արցախ ուղարկված հումանիտար օգնության մասով ասեմ, որ բեռները շարունակում է կանգնած մնալ Կոռնիձորում:
Այդ ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ–ն այսօր հրավիրել է Բաքվում հավատարմագրված դեսպաններին ու մի երկար քարոզ կարդացել, թե ինչու չի կարող թույլ տալ, որ հումանիտար բեռներով մեքենաները մտնեն Լեռնային Ղարաբաղ:
«Չնայած խաղաղության օրակարգի վերաբերյալ Ադրբեջանի կողմից առաջ քաշված հստակ դիրքորոշմանը, անընդունելի են Հայաստանի կողմից միջազգային իրավունքի որևէ նորմի և տրամաբանության մեջ չտեղավորվող, հիմք չունեցող պահանջների առաջադրումը, ինչպես նաև Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերը: Չնայած Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հանդես է եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման մասին հայտարարությամբ, գործնականում Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ուղղակիորեն ուղղված են մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, ուղեկցվում են Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձերով»,–դեսպանահավաքի ժամանակ հայտարարել է փոխնախարար Արազ Ազիմովը:
Դրանից բացի, Ադրբեջանի ԱԳՆ–ն ևս հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշված է. «Առանց մեր երկրի հետ համաձայնեցնելու «մարդասիրական բեռի» պատրվակով հայկական կողմից ավտոշարասյունների ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, հերթական սադրանքն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ: Հայկական կողմը, այսպես կոչված ցեղասպանության փորձերի մեջ Ադրբեջանին մեղադրելու փոխարեն, պետք է ներողություն խնդրի Հայաստանի տարածքից ադրբեջանցիների բռնի տեղահանման, հայրենի հողից տեղահանման ժամանակ մարդկանց զանգվածային մահվան դեպքերի, մարդկության դեմ հանցագործությունների, այդ թվում՝ ադրբեջանական տարածքների ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով ցեղասպանության, էթնիկ զտումների քաղաքականության և նրա կատարած արարքների համար»:
Ինչ խոսք, Ադրբեջանի հանդուգն ու անհեթեթ պահվածքը որևէ կերպ նորություն չէ: Բայց այստեղ այլ հարց կա: Առհասարակ, երբ ծնողը երեխայի հանդեպ բռնություն է կիրառում, այդ ծնողին՝ դրսից հատուկ մարմինները զրկում են ծնողական իրավունքից: Հիմա Ադրբեջանը բոլորին կանչել, ասում է ես եմ այդ տարածքի տերը, այդ մարդիկ էլ իբր իմ քաղաքացիներն են, թողեք, որ ինձ ենթարկվեն ու բոլորը այս «կուտը» ուտում են:
Այսինքն՝ Ադրբեջանը 120,000 մարդու այսօր բոլոր առումներով շրջափակման մեջ է առել, որ «ենթարկացնի»: Նման դեպքում, անգամ եթե բոլորն ասեն, որ իբր այդ տարածքի տերն Ադրբեջանն է, Ադրբեջանին պետք է զրկել այդ տարածքի նկատմամբ ամեն տեսակ լիազորություններից, որովհետև ինքը փաստացի մարդկանց հոգեբանական ու ֆիզիկական կտտանքների է ենթարկում:
Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ բազմաթիվ դեսպանների կոչերից հետո, թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ: Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ Արցախի հայերին սպասվող «իրավունքների ու անվտանգության» մասին» :
Հարակից հրապարակումներ`
- Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այց Կոռնիձոր
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի հետ համաձայնեցված չի եղել Հայաստանից հումանիտար բեռի տեղափոխումը
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը
- Հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն արդեն Կոռնիձորի սահմանային հատվածում են
- Հումանիտար բեռի շրջանակներում նաև դեղորայք է ուղարկվել Արցախ
- Ադրբեջանը Երևանից Ստեփանակերտ նախատեսվող հումանիտար բեռի տեղափոխումը համարում է սադրիչ գործողություն
- Հայաստանը Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան