«Դոգ»- ի գործով կալանավորվել է Տիգրան Առաքելյանը
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են. «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Առաքելյանը 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իր մտերիմ մի կնոջ հետ, խմբի կազմում մի տղամարդուց գոմարային պահանջ ներկայացնելու դիտավորությամբ, «Facebook» սոցիալական ցանցում իր կողմից ստեղծած և փաստացի շահագործվող «Arpine Avagyan» օգտատիրոջ կայքեջի միջոցով համացանցային շփման միջոցով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել այդ տղամարդու հետ:
Վերջինիս մասին արատավորող տեղեկություններ հավաքելու դիտավորությամբ, «Skype» հավելվածի միջոցով համացանցային շփման ընթացքում նրա մտերիմ կինը տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել տղամարդուն մերկանալ տեսախցիկի առաջ: Այդ ընթացքում Տ.Առաքելյանը նախապես ներդրված ծրագրի միջոցով տեսագրել է տղամարդուն այդ վիճակում իր մտերիմ կնոջ հետ հաղորդակցվելիս: Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տ․Առաքելյանի կողմից «Esmira Aliyeva» անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող «Youtube» սոցիալական ցանցի հղումը: Րոպեներ անց Տիգրան Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և տեղի ունեցած զրույցի ընթացքում վերջինիս ներկայացրել է խոշոր չափի՝ 2.385.500 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունը տարածել համացանցային տիրույթում, ինչը մերժվել է տղամարդու կողմից:
Բացի այդ, Տ․Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլի վերջին ուղիղ հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի «youtube.com» ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկություններ։ Այսինքն՝ համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտություններն օգտագործելով, դատավորի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տրամադրելու միջոցով նա օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:
Քննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Տ.Առաքելյանը, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ՝ այդ կերպ նպաստելով Վ․Ղուկասյանի նպատակների իրականացմանը, ինչպես նաև տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և 2023թ․ հունիսի 20-ին նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։
Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը բավարարել է միջնորդությունը, և Տ․Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը»
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Առերևույթ հանցավոր կազմակերպություն՝ «Դոգ»-ի և Արտակ Գալստյանի ղեկավարությամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
- Կալանավորվել է «Դոգ»-ի տեղեկություններ հրապարակելուն օժանդակած անձը
- Դատարանը որոշել է կալանավորել Վարդան Ղուկասյանին
- Շորթման մեջ մեղադրվող «Դոգ»-ը կալանավորվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան