5 հազար դրամի փոխարեն՝ 20 տոկոս եկամտահարկ․ միկրոբիզնեսի հարկման նոր կարգ
2023 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում միկրոբիզնեսի դաշտում աշխատող գործատուներ 5000 դրամի փոխարեն 20% եկամտային հարկ կվճարեն յուրաքանչյուր աշխատակցի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Պողոսյանը` ներկայացնելով միկրոբիզնեսի հարկման նոր կարգը։
Նրա խոսքով՝ դա վերաբերում է տարեկան մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։
Ըստ Արման Պողոսյանի՝ խոսքը ոչ թե միկրոձեռնարկատերերի, այլ նրանց վարձու աշխատողների հարկային պարտավորություններ մասին է։ «Թույլ կարծիք է ձևավորվել, որ եկամտահարկը վճարում են գործատուները, բայց դա վճարում են աշխատավարձ ստացողները»,- ասաց նա։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2022 թ-ին ոլորտում առկա է շուրջ 53 հազար միկրոձեռնակատիրության սուբյեկտ, աշխատողների թիվը մոտ 35 հազար է։ Շուրջ 36%-ը զբաղվում է առևտրով, 21%-ը՝ սպասարկման ծառայությունների, 16%-ը՝ մշակող արդյունաբերության ոլորտներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան