Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում. Սյունիքի մարզպետը՝ դիվանագետներին
Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցելած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նախ տեղեկացրեց, որ Ադրբեջանը փակել է դեպի Արցախի Հանրապետություն հումանիտար բեռների ճանապարհը։
«Ձե աչքով եք տեսնում` ինչպես է Ադրբեջանը փակել հումանիտար բեռների ճանապարհը։ Այս մեքենաները տևական ժամանակ գտնվում են այստեղ, անհնար է հումանիտար բեռների տեղափոխումը սահմանից այն կողմ, դեպի 120 հազար բնակիչներ։ Այնտեղ մարդիկ, երեխաները քաղցած են»,-ասաց նա։
Ռ.Ղուկասյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից կա արձագանք. «Խոսում են ինչ-որ ինտեգրացիայի մասին, բայց արդյո՞ք այդ ինտեգրացիային սովամահության ճանապարհով են ուզում հասնել։ Դա անընդունելի է բոլորիս համար։ Դա ճանապարհ չէ, մարդիկ սոված են։ Լաչինի միջանցքը միակ ճանապարհն է, որով հումանիտար բեռը պետք է հասնի այն մարդկանց, որոնք անհամբեր սպասում են, անհրաժեշտ է նրանց, այլապես բոլորս լուռ ականատես ենք լինելու, թե ինչպես է իրավիճակը ամեն վայրկյան վատթարանում։
Այն մոտեցումը, որ մարդկանց, այդ թվում երեխաներին սոված պահելու միջոցով ինչ-որ նպատակի են հասնում, չի կարող ընդունելի լինել ժամանակակից աշխարհում»։
Սյունիքի մարզպետի խոսքով, Հակարի կամրջի ամբողջ երկայնքով տեղակայված են ադրբեջանական զորքերը և խորությամբ նույնպես։
«Վերլուծությունները թողնում եմ ձեզ։ Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում»,- ասաց Ռ.Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում են
- Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ դեսպանների կոչերից հետո թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ. Հայրապետյան
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
- Ադրբեջանի ԱԳՆ. Բաքվի հետ համաձայնեցված չի եղել Հայաստանից հումանիտար բեռի տեղափոխումը
- ԵՄ դիտորդները հետևել են Արցախին հումանիտար բեռ տեղափոխող մեքենաների շարասյան երթևեկությանը