ԱՀ ԱԺ նախագահն առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի,գտնվում է բժիշկների հսկողության ներքո
ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը գրում է․
«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ ,,իշխանափոխության,, մասին տարածված և ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։ Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երևան։
Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Եթե բժշկակական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։ Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան և արժանացել լիակատար փոխըմբռնման։
Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն և տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը և վերադառնալու բնականոն կյանքի։
Հ․Գ․ Ընկերներիս եւ լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել։ Դրանով օգնած կլինենք Արթուր Թովմասյանին և, իհարկե, Արցախին»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում