Լոս Անջելեսի հայերն ի պաշտպանություն Արցախի՝ ակցիա են արել Կարմիր խաչի ամերիկյան գրասենյակի առջև
Լոս Անջելեսում բնակվող հայերն ի աջակցություն արցախահայության արդեն երրորդ բողոքի ակցիան են իրականացնում։ Այս անգամ նրանք հավաքվել են Կարմիր Խաչի ամերիկյան գրասենյակի առջև։
alphanews.am-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել Արցախի խնդրին։ Սա ոչ միայն ճանապարհի, այլև հումանիտար խնդիր է։ Նրանք շեշտել են՝ հեռու են բնակվում, սակայն պատրաստ են ուժերի ներածին չափով սատար կանգնել Արցախին։
Ակցիայի մասնակիցները հատուկ նամակ էին պատրաստել, որը հանձնել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լոս Անջելեսի գրասենյակ։
Նրանք հավատում են՝ միասնական ուժերով հնարավոր է փոխել առկա իրավիճակը։ Մասնակիցները նաև վստահեցրել են՝ ի պաշտպանություն Արցախի ակցիաները շարունակական են լինելու։
Հարակից հրապարակումներ`
- 83-ամյա արցախուհին համոզված է՝ թշնամու հետ կողք-կողքի հնարավոր չէ ապրել
- Այս պահին բեռներն Արցախ հասցնելու ջանքերը որևէ արդյունք չեն տվել․ ԱՀ ՄԻՊ
- Արցախը մեր օրերի Տրոյան է. Արշավիր Ղարամյան
- «Այսօր արցախցին իմ ապագայի համար է պայքարում, սա մեր լինելիության հարցն է»․ «Կանայք հանուն Արցախի» հացադուլը շարունակվում է. «Առավոտ»
- Արցախի բռնի տեղահանվածներ. Մեր վերադարձը պետք է ապահովեն ՄԱԿ խաղաղապահ զորքերը
- Ակցիա Ազատության հրապարակում ՝ ի աջակցություն Արցախի
- Հրատապ կարգով ընդունել հավաքագրված ողջ հումանիտար բեռը, փոխադրել Արցախ. ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
- Անցիր իմ վրայով, փողոցը չենք բացելու. Ակցիայի մասնակից
- «Մենք Արցախն ենք». ակցիայի մասնակիցները փակել են Բաղրամյան պողոտան
- Ամոթ է, դուք սովի եք մատնում 120 հազար հայերի, այդ թվում 30 հազար մանուկներին. Ակցիա՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան