
83-ամյա արցախուհին համոզված է՝ թշնամու հետ կողք-կողքի հնարավոր չէ ապրել
Խրամորթցի 83-ամյա Լենա տատիկին շատերն են ճանաչում՝ ոչ միայն հարազատ գյուղում: Նրա խոսք ու խրատի հիմքում էլ ոչ թե ուրիշներից լսածն է, այլ իր կյանքի փորձը: 4 պատերազմ ու սով տեսած տատիկն արդեն մոտ ութ ամիս շարունակվող բլոկադային փիլիսոփայորեն է վերաբերվում՝ էս էլ կանցնի հանց երազում: Չանցնող վտանգն այլ հարթությունում է տեսնում ու զգում: Եվ չի զլանում, էլի է զգուշացնում:
«Բոստանում ամեն ինչ ունեմ՝ պոմիդոր, վարունգ, կարտոֆիլ, լոբի... Մնում է խաղաղություն։ Դա ենք ուզում»,- ասում է նա։
Լենա տատիկը համոզված է՝ թշնամու հետ կողք կողքի հնարավոր չէ ապրել, գիտի՝ խաղաղ գոյություն խոստացող թուրքը հայերից և ոչ մեկին չի խնայելու։
Մանրամասն՝ Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութում։