ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը խոսել է ահանգնացող հումանիտար ճգնաժամի և ԼՂ բնակչության վրա դրա անմիջական ազդեցության մասին
Հուլիսի 28-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu) հետ, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահանգնացող հումանիտար ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Այս մասին հայտնում են ՀՀ մշտական ներկայացուցուցչի գրասենյակից։
Մ. Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության և ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում մինչև 1 տարեկան ավելի քան 2 հազար երեխա գրեթե զրկված է մանկական սնունդից․ ԱՍՀ նախարարի տեղակալ
- Արցախում միջազգային ահաբեկչության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
- Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է. Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
- Արցախում ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով գրանցվել են մահացության, սթրեսի պատճառով հղիության վաղաժամ ընդհատման դեպքեր
- Արցախում հղի կանանց ծննդատուն տեղափոխելու նպատակով էլեկտրոմոբիլ է ձեռք բերվել
- Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում ու Արցախում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան