ՄԻՊ աշխատակազմը դիվանագետների հետ Լաչինի սկզբնամասում իրականացվել է սահմանի մշտադիտարկում
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին, այցելել են Սյունիքի մարզի Կոռնիձոր բնակավայր՝ Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղ արդեն մի քանի օր է հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարներն անշարժ կանգնած են։Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
«Նրանց ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները՝ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու Միջազգային համագործակցության վարչության պետ Աննա Կարապետյանը։
Նրանք շրջել են տեղանքում, հեռվից իրականացրել սահմանի մշտադիտարկում։
Իրավիճակի վերաբերյալ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ընդհանուր տեղեկություններ են տրամադրել Արտաքին գործերի, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ՄԻՊ աշխատակազմը։
Աննա Կարապետյանը ներկայացրել է խնդրի շուրջ Պաշտպանի կողմից իրականացվող շարունակական փաստահավաք աշխատանքները։
Բացի այդ, ՄԻՊ ներկայացուցիչը նշել է, որ ստացված տեղեկատվությունը պարբերաբար փոխանցվում է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին՝ կոչ անելով անհրաժեշտ ջանքեր գործադրել Լաչինի միջանցքի արգելափակումը վերացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում. Սյունիքի մարզպետը՝ դիվանագետներին
- Արցախի ՊՆ. Ադրբեջանի ստահոդ հայտարարությունը նպատակ ունի միջազգային հանրության ուշադրությունը շեղել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումից
- Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը միացել է Լաչինի միջանցքն ապաշրջափակելու կոչին
- Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով․ Բորել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան