ԱՄՆ կոնգրեսականը շարունակում է ընդդիմանալ Թուրքիայի F16-երի վաճառելուն
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը, գրում է Էրմենիհաբերը։
Մենենդեսը վերջերս հարցազրույց է տվել. «Մենք շարունակում ենք բարձրաձայնել մեր մտահոգությունները։ Ոչ մի նոր բան չկա: Այդ ինչպե՞ս է մեզ ձեռնտու, եթե փորձենք F-16-երը վաճառել մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդաների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն է վարում»։
Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Մենենդեսը դեմ էր արտահայտվում այս գործարքին Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների, Անկարայի կողմից Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությունը խոչընդոտելու և Հունաստանի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության պատճառով։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ F-16-երի արդիականացումն ու արդիականացված նոր խմբաքանակի վաճառքը Թուրքիային համապատասխանում է ԱՄՆ-ի շահերին։