Բեռնատարները կանգնած են, հուսանք` արձագանքները կվերածվեն ավելի գործուն քայլերի. Վարդան Սարգսյան
«ԼՂ համար նախատեսված հումանիտար բեռը դեռ Կոռնիձորի սահմանային հատվածում է»,- «Լուրեր»-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։ Նա նշել է, որ բեռնատարները կանգնած են, տեղաշարժ չկա, տեսանելի հեռավորության վրա Լաչինի փակ միջանցքն է:
Դիվանագետների ու միջազգային կառույցների ներկայացուցիչների` Կոռնիձոր այցն, ըստ Սարգսյանի, լավ հնարավորություն էր, որ նրանք ականատես լինեն` չնայած պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռնատարների և մարդկանց տեղաշարժի համար, այն փաստացի փակ է:
Սարգսյանի խոսքով, այս այցը կնպաստի, որ միջազգային գործընկերները իրավիճակն արդեն շատ ավելի լավ և հանգամանալից պատկերացնեն:
«Մեր հիմնական նպատակը մնում է նույնը, հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով մեր ջանքերը շարունակական են, հուսանք` արձագանքները կվերածվեն ավելի գործուն քայլերի, և այս ամենը կնպաստի հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու հարցին»,- ասել է նա:
Արդյո՞ք Ադրբեջանից արձագանք եղել է հարցին ի պատասխան նա ասել է. «Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները որևէ կերպ «կառուցողական» անվանել հնարավոր չէ, հաճախ դրանք կրում են սադրիչ բնույթ, և այն մեղադրանքները, որ հայկական կողմն է դիմում սադրանքի` հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու գործընթացում, ըստ երևույթին, հակառակ կերպ կարելի է ընկալել, որովհետև մեր կողմից իրականացվող բացառապես հումանիտար գործընթացը հանդիպում է սադրիչ և ոչ կառուցողական արձագանքի հենց Ադրբեջանի կողմից»:
Նա հավելել է, թե պատասխանները հիմնականում ոչ կառուցողական են: Ռուսական կողմի արձագանքներին անդրադառնալով` Սարգսյանը նշել է. «Ինչպես գիտեք, ռուսական կողմից բազմիցս արդեն նշված մեր սահմանված կարգով դիմումի արձագանքի սպասումն է»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատակազմը դիվանագետների հետ Լաչինի սկզբնամասում իրականացվել է սահմանի մշտադիտարկում
- Երկու անչափահաս երեխա ունեմ, ամեն ժամ զանգում ու հարցում են՝ երբ պետք է գնամ տուն. արցախցի կինը՝ օտարազգի դիվանագետներին
- Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է. Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
- Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում. Սյունիքի մարզպետը՝ դիվանագետներին
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում են
- Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ դեսպանների կոչերից հետո թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ. Հայրապետյան
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան