Իրավունք 17:48 28/07/2023 Հայաստան

«Դոգ»- ի գործով կալանավորվել է Տիգրան Առաքելյանը

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են.  «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տիգրան Առաքելյանը 2014 թվականին, նախնական համաձայնության գալով իր մտերիմ մի կնոջ հետ, խմբի կազմում մի տղամարդուց գոմարային պահանջ ներկայացնելու դիտավորությամբ, «Facebook» սոցիալական ցանցում իր կողմից ստեղծած և փաստացի շահագործվող «Arpine Avagyan» օգտատիրոջ կայքեջի միջոցով համացանցային շփման միջոցով մտերմիկ, ջերմ հարաբերություններ է հաստատել այդ տղամարդու հետ:

Վերջինիս մասին արատավորող  տեղեկություններ հավաքելու դիտավորությամբ, «Skype» հավելվածի միջոցով  համացանցային շփման ընթացքում նրա մտերիմ կինը տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է նրան ու իր գործողություններով դրդել տղամարդուն մերկանալ տեսախցիկի առաջ: Այդ ընթացքում Տ.Առաքելյանը նախապես ներդրված ծրագրի միջոցով տեսագրել է տղամարդուն այդ վիճակում իր մտերիմ կնոջ հետ հաղորդակցվելիս: Այնուհետև, 2015թ․ մայիսին, տղամարդն իր ֆեյսբուքյան էջին ստացել է Տ․Առաքելյանի կողմից «Esmira Aliyeva» անվամբ օգտատիրոջ էջով ուղարկված, իր ինտիմ զրույցի տեսագրությունը պարունակող «Youtube» սոցիալական ցանցի հղումը: Րոպեներ անց Տիգրան Առաքելյանը զանգահարել է տղամարդուն և տեղի ունեցած զրույցի ընթացքում վերջինիս  ներկայացրել է խոշոր չափի՝ 2.385.500 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում նշված արատավորող տեղեկություններ պարունակող տեսագրությունը տարածել համացանցային տիրույթում, ինչը մերժվել է տղամարդու կողմից:

Բացի այդ, Տ․Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կողմից բավարարելուց հետո, կապված վերջինիս օրինական ծառայողական գործունեության հետ, նաև հետագայում Վարդան Ղուկասյանի համախոհների նկատմամբ հնարավոր ոչ ցանկալի դատական ակտերի կայացման վրա ազդեցություն գործադրելու նպատակով, համացանցից 2023թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլի վերջին ուղիղ  հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի «youtube.com» ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկություններ։ Այսինքն՝ համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտություններն օգտագործելով, դատավորի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տրամադրելու միջոցով նա օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը:

Քննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Տ.Առաքելյանը, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ՝ այդ կերպ նպաստելով  Վ․Ղուկասյանի նպատակների իրականացմանը, ինչպես նաև տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին։ 
 
Ձեռք բերված փաստերի հիման վրա Տիգրան Առաքելյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և 2023թ․ հունիսի 20-ին նրան ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով և 46-490-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դատարան միջնորդություն է ներկայացվել՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, սակայն Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։

Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որը բավարարել է միջնորդությունը, և Տ․Առաքելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանքը»

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:27
Համայնքապետ Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրություն. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}