Երկու անչափահաս երեխա ունեմ, ամեն ժամ զանգում ու հարցում են՝ երբ պետք է գնամ տուն. արցախցի կինը՝ օտարազգի դիվանագետներին
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների շուրջ 20 ներկայացուցիչ Գորիսում հանդիպել են Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ, որոնք լիակատար շրջափակման հետևանքով չեն կարողանում վերադառնալ իրենց տուն: Հանդիպման հիմնական հատվածը դռնփակ է։
Դրսում հավաքված արցախցիների հետ զրույցում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն ասաց. «Հավանաբար չեմ կարող պատկերացնել այն դժվարին իրավիճակը, որում դուք գտնվում եք։ Երանի ունենայի մի ուրախ լուր, որ կարողանայի ձեզ հետ կիսվել։ Սակայն, ցավոք սրտի, մենք գիտենք այն, ինչ դուք գիտեք։ Այս պահին ուզում եմ հարցնել՝ եթե ունեք որևէ հստակ ուղերձ, որ ուզում եք մենք տանենք մեր դեսպանություններ, մեր երկրի մայրաքաղաքներ, հղեք դրանք»։
Արցախցիների միակ ուղերձն է՝ բացել կյանքի ճանապարհը։ Նշում են՝ դրանք ուղղակի բառեր չեն, իրոք, կյանքի ճանապարհ է։
«Այդ ճանապահով շատ հիվանդներ են անցնում, որոնք ունեն առողջական լուրջ խնդիրներ, որոնք բժշկական հետազոտության, վիրահատության կարիք ունեն»,- ասաց արցախցի մի կին։
Նա նշեց, որ ինքն էլ Հայաստան էր եկել բժշկի այցելելու համար, սակայն հետո արդեն թույլ չեն տվել վերադառնալ Արցախ։
«Երկու անչափահաս երեխա ունեմ։ Ամեն օր, ամեն ժամ զանգում ու հարցում են՝ երբ պետք է գնամ տուն»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ ահագնանում է. Կոստանյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին
- Քաղցած, դեղորայքի կարիք ունեցող տասնյակ հազարավոր մարդիկ կամրջի այն կողմում են, բեռներն այս կողմում. Սյունիքի մարզպետը՝ դիվանագետներին
- ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Կոռնիձորում են
- Որքան են լկտիացել, որ անգամ ԵՄ դեսպանների կոչերից հետո թույլ չեն տալիս անգամ մի քանի տոննա հումանիտար ապրանք մտնի Արցախ. Հայրապետյան
- Վաղը նախատեսվում է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչների այց Կոռնիձոր
- Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի հումանիտար բեռները փոխանցել ՌԴ խաղաղապահ զորախմբին. Մարուքյան
- Հումանիտար բեռի տեղափոխման գործընթացը պահանջում է որոշակի ըմբռնում, համբերատար մոտեցում. Վարդան Սարգսյան
- Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ. Փաշինյան
- 65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան