Ալպերում գտել են 37 տարի առաջ անհետացած լեռնագնացի դին
Ալպերում սառույցի հալվելուց հետո հայտնաբերվել է 1986 թվականին շվեյցարական սառցադաշտում անհետացած տղամարդու դի։ Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին, այս մասին հայտնել է The Independent-ը։
ԴՆԹ-ի թեստերը հաստատել են, որ դրանք գերմանացի 38-ամյա զբոսաշրջիկի մնացորդներ են, ով անհետացել էր գրեթե չորս տասնամյակ առաջ Մատերհորն լեռան մոտ:
«1986 թվականի սեպտեմբերին գերմանացի ալպինիստը, որն այդ ժամանակ 38 տարեկան էր, արշավից չվերադառնալուց հետո համարվում է անհետ կորած»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան