Փաշինյանը հայտնի կեղծարար է. Չալաբյան
«Նիկոլ Փաշինյանը հայտնի կեղծարար է։ Իր ցանկացած մտքին պետք է վերաբերվել որպես կեղծիքի և ճշմարտության խառնորդ, փորձում է մշտապես կեղծիքը ներկայացնել ճշմարտության տեղ»,- ասուլիսում ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ պատասխանելով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում առաջ քաշեց այն թեզը, որ «Հայաքվե» նախաձեռնությունը խանգարում է Հայաստանին ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը նշանակում է, որ խանագարում է Ադրբեջանին ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականւթյունը։
Չալաբյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հիշեցնել 1992 թվականին ընդունված Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը, որով արդեն արգելված է ճանաչել Արցախն այլ պետության տարածքում, մասնավորապես Ադրբեջանի։
«Հարցեք Փաշինյանին՝ ինչո՞ւ հղում չի կատարում օրենքի ուժ ունեցող որոշման վրա»,- նշեց նա։
Այնուհետև Ա. Չալաբյանը հիշեցրեց 1990 թվականին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրը, որի նախաբանում հղում է կատարվում Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Հանարպետության ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, որոնք հայտարարել են վերամիավորման անհրաժեշտության մասին։
«Հարցեք՝ ինչո՞ւ հղում չի կատարում դրա վրա։
Ալմաթայի հռչակագիրը, որին պարբերաբար հղում է անում, ԳԽ-ն վավերացրել է վերապահումներով, որոնք վերաբերում էին Արցախին։ Ուստի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ կերպ առնչություն չունի Արցախի հետ, քանի որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ոչ անցյալում, ոչ հիմա, ոչ էլ ապագայում է լինելու։ Ինչքան էլ Փաշինյանը փորձի դա անել, նա չի կարողանալու մղել Արցախն Ադրբեջանի գիրկը, թույլ չենք տալու»,- ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգողը։
Նա նշեց, որ մենք կարիք չունենք, որպեսզի Արդբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, քանի որ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչվել է ՄԱԿ-ի բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի ու Պակիստանի։
«Հայաստանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղի համանման ադրբեջանական անկլավ, ոչ մեկ չի վիճարկում ՀՀ տարածքային ամբողջականությունը, Հայաստանն ու Ադրբեջանն ընդամենը սահմանագծման կարիք ունեն, բայց մեր տարածքը ոչ մեկ չի վիճակում։ Եթե Ադրբեջանը փորձելու է դա վիճարկել ռազմական ագրեսիայի միջոցով, համոզված եմ՝ այն մարդիկ, ովքեր այսօր միանում են «Հայաքվե»-ին, վաղը կջախջախեն Ադրբեջանի ռազմական ագրեսիան և հետ կշպրտեն։ Մենք Նիկոլ Փաշինյանը չենք, որ թույլ տանք Ադրբեջանը մեր տարածք մտնի, մենք Ադրբեջանին հետ ենք շպրտելու, եթե փորձի ոտնձգություն անել մեր տարածքային ամբողջականության նկատմամբ։
Ուստի, եթե Փաշինյանն ասում է, որ պետք է մենք էլ թույլ տանք Ադրբեջանը ճանաչի մեր տարածքային ամբողջականությունը, ես ասում եմ՝ մենք նման խնդիր չունենք, բացարձակ ասիմետրիկ վիճակ է։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան չի, ԼՂ միջազգային իրավունքի սուբյեկտ է, անկախ Ադրբեջանի կազմում երբեք չի եղել, հիմա էլ չի լինելու, Հայաստանը նման խնդիր չունի»,- ասաց Ավետիք Չալաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 54 հազար 800 մարդ
- Ստեփանավանում «Հայաքվե»-ի ստորագրահավաքն առանց օրինական հիմքերի կասեցված է. Մենուա Սողոմոնյան
- Չալաբյան. Մենք հաստատուն քայլերով մոտենում ենք Հայաքվեի առաջին փուլի նպատակին
- «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին մասնակցողներին Լոռիում սպառնում են աշխատանքից զրկել, զինծառայող երեխաներին նեղել․ Սողոմոնյան
- Այսօրվանից գործելու են «Հայաքվեի» քվեարկության նոր կետեր Էջմիածնում, Արտաշատում, Սիսիանում և Դիլիջանում
- «Հայաքվե» նախաձեռնությունն իր աջակիցներին հրավիրում է քննարկման
- «Հայաքվե»-ի ստորագրահավաքին միացել է 38 հազար 500 մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան