Սա ևս մեկ ապացույց է, որ քայլիստների մոտ բարոյայանություն գրեթե չկա...Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«23, 2 միլիոն դոլարանոց խրախճանք ժանտախտի ժամանակ։
Նիկոլ Անհողի աշխատակազմի ղեկավարն էքսատազացված գրառում էր արել և տեղեկացրել, որ շուտով Հայաստան է ժամանելու համաշխարհային աստղերից մեկը...
Պարզվում է, այդ մեգաաստղը հայտնի ռեփեր Սնուփ Դոգն է, որին հրավիրելու համար կառավարությունը հարկատուներիս հաշվին ծախսելու է 23, 2 միլիոն դոլար` 9 միլիարդ դրամից ավելի գումար...
Սա ևս մեկ ապացույց է, որ քայլիստների մոտ բարոյայանություն գրեթե չկա...Ինչպե՞ս կարելի է կառավարության մակարդակով այսպիսի համերգներ կազմակերպել, երբ Արցախում 130 հազար մարդ շրջափակման մեջ են և սովամահության վտանգ կա, 44֊օրյա պատերազմից հետո ունենք հազարավոր անօթևան մնացած տեղահամվածներ և, հազարավոր հաշմանդամ զինվորներ, որոնց հաշմանդամության կարգեր են չեղարկում` գումար չծախսելու նպատակով, ունենք խայտառակ վիճակում գտնվող չկահավորված դիրքեր ... Եվ վերջապես, մեր պետական պարտքը Նիկոլի կառավարման ընթացքում աճել է 4 միլիարդ դոլարից ավելի և անցել է 11 միլիարդ դոլարը... Ու այդ պարտքով վերցված գումարներով իշխանությունները համերգներ են կազմակերպում...
Հենց սրա մասին են ասել` «Խրախճանք ժանտախտի ժամանակ»...»։
Հարակից հրապարակումներ`
- 23 միլիոն դոլար Snoop Dog-ի համերգի համար, որ մեզ մի քիչ ցրեն Արցախի, Ադրբեջանի, գերիների ու էլի մի քանի «անլուրջ» պռոբլեմներից
- Snoop Dogg-ի համերգի համար կառավարությունն այս պայմաններում 23 միլիոն դոլար է հատկացնում. Բաբայան
- Հայաստանում ելույթ կունենա Snoop Dogg-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին