«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը վերջապես ներկայացել է Հակակոռուպցիոն կոմիտե և հարցաքննվել է: Հիմա գնդակը կոմիտեի դաշտում է. տեսնենք, թե ինչ կանի կոմիտեն Թորոսյանի հետ, և ինչ է սպասվում նրան:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղից դարձյալ չմեկնաբանեցին Թորոսյանի հարցաքննության վերաբերյալ տեղեկությունները` նշելով, որ որևէ քրեական վարույթով իրականացվող հարցաքննությունների կամ հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ չեն հրապարակում։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանուցումը հասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին, սակայն նա դեռևս չի ներկայացել նախաքննական մարմին։ Արսեն Թորոսյանը, որն օրումեջ հայտարարում էր, թե պահանջում է իրեն հարցաքննել, չէր ներկայանում ՀԿ: Հիմա գնացել է ու թերևս պարզաբանել, թե ինչպես են ծախսվել «Քովիդ 19»-ի կանխարգելման համար նախատեսված գումարները, ով ում քավորությամբ է տարբեր ծախսեր իրականացրել պետության հաշվին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում