Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մոտ երիտասարդներն անժամկետ նստացույց են սկսել
Ամիսներ շարունակ տուն՝ Արցախի Հանրապետություն վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ անժակետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ։
Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» այսօր առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։
«Շտապ հավաքի պատճառը մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է ադրբեջանցիների կողմից։ Առաջին հերթին պահանջում ենք, որ այս միջազգային կառույցը, որը նրան տեղափոխում էր, անհապաղ քայլեր ձեռնարկի ու վերադարձնի առևանգված քաղաքացուն։ Արդեն վրան ենք տեղադրել, դեռևս ոչ մեկը ԿԽՄԿ-ից մեզ չի մոտեցել»,- «Փաստինֆո»-ին ասել է նստացույցի մասնակից Հրաչ Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչներն այսօր առավոտյան Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ խաչատրյանին։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 120000 հայերի հավաքական կերպարն է, որից իրականում սարսափում է ալիևը
- Վագիֆ Խաչատրյանին տարել են անհայտ ուղղությամբ, ԿԽՄԿ-ի ներկայացուցչին հրելով դուրս հանել մեքենայից
- Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ Ադրբեջանը կտտանքների կնեթարկի նրանց. Արցախի ԱԳՆ
- Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում. ՀՀ ՄԻՊ
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի այս գործողությունը նախապես ծրագրված է եղել, սպառնում են նաև ԼՂ այլ բնակիչների
- Արձանագրեք՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյան
- Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է իր դստեր և ԿԽՄԿ ներկայացուցիչների ներկայությամբ․ Արտակ Բեգլարյան
- «Հունցը տարալք պարտավորվածք ողջ և առողջ ետ պերիք». Արցախցիները կհավաքվեն ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի դիմաց
- Հասկանում եք, չէ՞, որ այ էսպես՝ Վագիֆի նման ադրբեջանցիք առևանգելու են մեր բոլոր տղամարդկանց. Աղաբաբյան
- ՀՀ ՄԻՊ-ն ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա արցախցու հարցով կդիմի միջազգային կազմակերպություններին
- ԿԽՄԿ-ն՝ ադրբեջանցիների կողմից բուժառուի առևանգման մասին
- ԿԽՄԿ արցախյան գրասենյակի առաջ տեղի կունենա հավաք՝ ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն հետ վերադարձնելու պահանջով
- Հարազատներից, ԿԽՄԿ-ից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկն ադրբեջանցիների կողմից առևանգված քաղաքացու մոտ չեն. Արցախի ՄԻՊ
- Ադրբեջանն արգելանքի է վերցրել ԿԽՄԿ միջոցով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխվել այլ վայր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան